Рейтинг@Mail.ru
USD
381.5
EUR
444.45
RUB
4.9681
GEL
141.26
2025 թ. դեկտեմբերի 6, շաբաթ
եղանակը
Երևանում
+1

ՀՀ ՊՆ-ն հայտարարություն է տարածել պատերազմական գործողությունների մասնակիցներին հանգստի հնարավորություն ընձեռելու մասին

16.11.2020, 15:55
ՀՀ ՊՆ-ն պարզաբանում է ներկայացրել պատերազմական գործողությունների մասնակիցներին հանգստի հնարավորություն ընձեռելու մասին զինծառայողների ծնողների և ընտանիքի անդամների բազմաթիվ դիմումների հետ կապված
ՀՀ ՊՆ-ն հայտարարություն է տարածել պատերազմական գործողությունների մասնակիցներին հանգստի հնարավորություն ընձեռելու մասին

ԵՐԵՎԱՆ, 16 նոյեմբերի./ԱՌԿԱ/. ՀՀ պաշտպանության նախարարությունը պարզաբանում է ներկայացրել պատերազմական գործողությունների մասնակիցներին հանգստի հնարավորություն ընձեռելու մասին զինծառայողների ծնողների և ընտանիքի անդամների բազմաթիվ դիմումների հետ կապված:

«Չնայած եռակողմ համաձայնագրի շրջանակում հաստատված հրադադարին, զինված ուժերի ստորաբաժանումները, ողջ անձնակազմով, շարունակում են կատարել իրենց առջև դրված խնդիրները։ Մարտական գործողություններ այլևս չեն ընթանում, ինչը հնարավորություն է տալիս անձնակազմի հանգիստը կազմակերպել զորամասերի մշտական տեղակայման վայրերում, իսկ առողջական խնդիրներ ունեցող զինծառայողների բուժումն իրականացնել համապատասխան ընթացակարգով»,- նշվում է հաղորդագրության մեջ:

Պաշտպանության նախարարությունն անվերապահորեն բարձր է գնահատում հայոց բանակի մարտիկների անձնազոհությունն ու հերոսական պայքարը պատերազմի ողջ ընթացքում և գիտակցում է բարձրացված խնդրի կարևորությունը։

«Հավաստիացնում ենք, որ իրադրության լիարժեք կայունացումից հետո կարվի հնարավորը՝ մարտական գործողություններին մասնակցած զինծառայողներին արձակուրդ տրամադրելու հարցում»,- նշում են գերատեսչությունից:

Նշվում է, որ որ տվյալ պահին ակտիվ աշխատանքներ են ընթանում եռակողմ համաձայնագրի դրույթներով սահմանված և տարածքային լուծումներ ենթադրող քայլերի իրականացման հետևանքով առաջացած՝ մի շարք զորամասերի մշտական տեղակայման վայրերը փոփոխելու և նոր տեղում անհրաժեշտ ենթակառուցվածքներ, այդ թվում նաև` անձնակազմի կեցության և ծառայության կազմակերպման համար հնարավորինս բարեկեցիկ պայմաններ ստեղծելու ուղղությամբ։ Աշխատանքները կիրականացվեն առավելագույնս սեղմ ժամկետներում: -0-