Рейтинг@Mail.ru
USD
381.19
EUR
443.21
RUB
4.8908
GEL
141.23
2025 թ. դեկտեմբերի 2, երեքշաբթի
եղանակը
Երևանում
-1

ՀՀ ռուսական ռազմակայանից կորած զինծառայողի նկատմամբ հետախուզում է հայտարարվել

19.04.2017, 12:50
ՀՀ ոստիկանությունը հետախոզում է հայտարարել Գյումրիի 102–րդ ռուսական ռազմաբազայի զինծառայող Դմիտրի Լոշմանովի նկատմամբ:
ՀՀ ռուսական ռազմակայանից կորած զինծառայողի նկատմամբ հետախուզում է հայտարարվել

ԵՐԵՎԱՆ, 19 ապրիլի. /ԱՌԿԱ/. ՀՀ ոստիկանությունը հետախոզում է հայտարարել Գյումրիի 102–րդ ռուսական ռազմաբազայի զինծառայող Դմիտրի Լոշմանովի նկատմամբ:

Գերատեսչության հաղորդագրության համաձայն, ապրիլի 18-ին` ժամը 11:10-ին, ոստիկանության Մուշի բաժնում հաղորդում է ստացվել, որ ՌԴ քաղաքացի, 1982 թ. ծնված Դմիտրի Լոշմանովը ապրիլի 16-ին` ժամը 9:30-ի սահմանում, դուրս է եկել զորամասից գնումներ կատարելու նպատակով և չի վերադարձել:

Ոստիկանությունից հայտնել են Լոշմանովի արտաքին նկարագիրը՝ հասակը մոտ 170 սմ, միջին կազմվածքով, հագին եղել է մոխրագույն մարզահագուստ, սև կիսաբաճկոն և սպորտային կոշիկներ։

«Նրա գտնվելու վայրի վերաբերյալ որևէ տեղեկություն ունեցողներին խնդրում ենք դիմել ոստիկանության Մուշի կամ մոտակա բաժին կամ զանգահարել 1-02,  /0312/ 5-85-54, 3-18-61, 093-32-39-80 հեռախոսահամարներով», - նշել են ոստիկանությունից։ -0-