Рейтинг@Mail.ru
USD
381.19
EUR
443.21
RUB
4.8908
GEL
141.23
2025 թ. դեկտեմբերի 2, երեքշաբթի
եղանակը
Երևանում
0

ՀՀ–ում պատիժ է սահմանվել արտակարգ դրության պայմաններում ինքնամեկուսացման ռեժիմը խախտելու համար

23.03.2020, 14:52
ՀՀ–ում պատիժ է սահմանվել արտակարգ դրության պայմաններում ինքնամեկուսացման ռեժիմը խախտելու համար
ՀՀ–ում պատիժ է սահմանվել արտակարգ դրության պայմաններում ինքնամեկուսացման ռեժիմը խախտելու համար

ԵՐԵՎԱՆ, 23 մարտի./ԱՌԿԱ/. Հայաստանում տուգանք և քրեական պատասխանատվություն է սահմանվել խախտումների համար պայմանավորած արտակարգ դրության պայմաններում, որ հայտարարվել է կորոնավիրուսի պատճառով: 

ՀՀ կառավարությունը մարտի 16–ից ապրիլի 14–ը հայտարարել է արտակարգ դրություն երկրում կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով։

Ինչ էր նախատեսվում նախկինում 

Առաջին ընթերցմամբ ընդունված նախագծով նախատեսվում էր, որ ֆիզիկական և իրավաբանական անձանց կողմից արտակարգ դրության ժամանակ հրապարակման կամ տեղեկատվության տարածման համար սահմանափակումների խախտման դեպքում նախատեսվում էր տուգանք՝ նվազագույն աշխատավարձի 300- 500-ապատիկի չափով: 

Բացի այդ, նախագծում նշվում էր, որ մեկուսացման կամ ինքնամեկուսացման պահանջի խախտման դեպքում, որը անկանխամտածված կերպով հանգեցրել է զանգվածային վարակման, կկիրառվի մինչև 3 ամիս ժամկետով կալանք կամ ազատազրկում մինչև 5 տարի ժամկետով: 

Ինչ է փոխվել նախագծում

ՀՀ ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ ընդունել է երկրում արտակարգ դրության պայմաններում մեկուսացման և ինքնամեկուսացման կանոնները խախտելու դեպքում վարչական, ինչպես նաև քրեական պատասխանատվություն նախատեսող օրենքների նախագծերի փաթեթը: Փոոխությունները ներկայացրել է ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը:

Մասնավորապես «ֆիզիկական և իրավաբանական անձանց կողմից տեղեկատվության հրապարակման» մասին կետը փոխարինվել է «Լրատվական գործունեություն իրականացնողների կողմից տեղեկատվության հրապարակման» մասին կետով, իսկ տուգանքը սահմանվել է նվազագույն աշխատավարձի 100-400-ապատիկի չափով: 

Բացի այդ ավելացվել է կետ, համաձայն որի մեկ օրվա ըթնացքում արգելված տեղեկատվությունը չհեռացնելու դեպքում սպառնում է տուգանքի կրկնակի սահմանում՝ նվազագույն աշխատավարձի 500-ից 1000-ապատիկի չափով: 

Փոփոխությունները վերաբերում են նաև Քրեական օրենսգրքում լրացումների փաթեթին:

Արտակարգ իրավիճակի պայմաններում մեկուսացման կամ ինքնամեկուսացման կանոնները խախտելու հետևանքով անզգուշությամբ այլ անձի վարակումը պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի 300-500-ապատիկի չափով, կամ կալանքով՝ առավելագույնը 1 ամիս ժամկետով: Երկու կամ ավելի անձանց վարակումը կամ մարդու առողջությանը ծանր վնասի պատճառումը պատժվում է տուգանքով նվազագույն աշխատատավարձի 500-700-ապատիկի չափով կամ կալանքով՝ 1-3 ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ մինչև 2 տարի ժամկետով, իսկ մարդու մահվան առաջացումը պատժվում է ազատազրկմամբ՝ 2-4 տարի ժամկետով։

 Գիտակցաբար այլ անձի կամ անձանց կորոնավիրուսային վարակով վարակելու համար սահմանվում են ավելի խիստ պատժամիջոցներ, ընդ որում տարբեր պատժամիջոցներ երկու և ավելի անձանց, անչափահասի, հղի կնոջ վարակելու, ինչպես նաև վարակելու հետևանքով մահվան ելքի դեպքերի համար: 

Կորոնավիրուսի վիճակագրությունը 

Հիշեցնենք, որ մարտի 23-ի դրությամբ ՀՀ-ում հաստատվել է կորոնավիրուսի վարակման 194 դեպք, 2 մարդ առողջացել է:

Կորոնավիրուսով վարակման առաջին դեպքը հաստատվել է մարտի 1–ին, պացիենտն արդեն առողջացել է և դուրս է գրվել հիվանդանոցից։ Վարակակիրների շրջանում են Իրանից և Իտալիայից ժամանած ՀՀ քաղաքացիներ` Երևանի, Էջմիածնի, Մեղրիի և Չարենցավանի բնակիչներ, նրանց հետ շփված անձինք, ինչպես նաև Իտալիայի մեկ քաղաքացի և Ֆրանսիայից ժամանած անձ։ Վարակակիրների մեծ մասը, այդ թվում` դպրոցահասակ երեխան, Էջմիածնի բնակիչներ են, ինչպես նաև Երևանի արտադրամասում վարակակիրների հետ շփված անձինք։–0–