Рейтинг@Mail.ru
USD
381.57
EUR
447.43
RUB
4.7465
GEL
141.61
2025 թ. դեկտեմբերի 17, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
+4

ՀՀ ոստիկանությունը տեղեկացնում է․ Երևանում անձնագրային 2 բաժանմունք ժամանակավորապես չի աշխատելու կորոնավիրուսի պատճառով

23.10.2020, 15:47

ԵՐԵՎԱՆ, 23 հոկտեմբերի․/ԱՌԿԱ/․ Հայաստանի Հանրապետությունում նոր կորոնավիրուսային համավարակով /COVID-19/ պայմանավորված`  ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության Շենգավիթի և Չարբախի անձնագրային ծառայությունները ժամանակավորապես չեն աշխատելու։ Այս մասին հաղորդագրություն է տարածել  ՀՀ ոստիկանությունը։

«Խնդրում ենք անձնագրային գործողությունները /բացառությամբ՝ հաշվառումների/ կատարել այլ անձնագրային ծառայություններում»,- նշվում է հաղորդագրության մեջ։

Հաղորդվում է, որ հաշվառման գործողությունները հնարավոր կլինի կատարել աշխատանքները վերսկսելուց հետո։

«Այն քաղաքացիները, ովքեր արդեն դիմում են ներկայացրել անձը հաստատող փաստաթուղթ /անձնագիր, նույնականացման քարտ/ ձեռք բերելու վերաբերյալ, յուրաքանչյուր աշխատանքային օր, ժամը 9.00-17.00-ն կարող են ներկայանալ Շենգավիթի և Չարբախի անձնագրային ծառայություններ՝ փաստաթուղթը ստանալու համար»,- նշվում է հաղորդագրության մեջ։-0-