Рейтинг@Mail.ru
USD
377.54
EUR
432.7
RUB
4.6847
GEL
138.5
2026 թ. մարտի 16, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+12

ՀՀ–ում 76․5 քաղաքացի 2025թ․–ին ստացել է 6,2 մլրդ դրամի սոցիալական կրեդիտ․ Փաշինյան

12.02.2026, 13:26
Մեկ հայտարարատուի հաշվով միջին գումարը կազմել է 81 հազար դրամ
ՀՀ–ում 76․5 քաղաքացի 2025թ․–ին ստացել է 6,2 մլրդ դրամի սոցիալական կրեդիտ․ Փաշինյան

ԵՐԵՎԱՆ, 12 փետրվարի․/ԱՌԿԱ/․ Հայաստանում 76․ 537 քաղաքացի 2025 թվականի ընթացքում կամ 2024 թվականի հայտարարագրման արդյունքում ստացել է 6 միլիարդ 200 միլիոն դրամի սոցիալական կրեդիտներ, այսինքն՝ դրանք վերադարձվել են։ 

Այս մասին այսօր կառավարության նիստի ժամանակ հայտնեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն՝ ընդգծելով, որ մեկ հայտարարատուի հաշվով միջին գումարը կազմել է 81 հազար դրամ։ 

Նրա խոսքով՝ եղել են մարդիկ, որոնք ստացել են նաև 100 հազար դրամ, բայց միջինում նրանք ստացել են 81 հազար դրամ։ 

«Սա նաև կարևոր է սոցիալական, հասցեական մեր քաղաքականությունները քայլ-քայլ կարգավորելու և առավել հասցեական լինելու համար», – ասաց Փաշինյանը։ 

Վարչապետը հիշեցրեց, որ սոցիալական կրեդիտի հնարավորությունը բաց է բոլորի համար՝ որոշակի ուղղությամբ ծախսեր իրականացնելու պարագայում։ 

Փաշինյանը նշեց նաև, որ հետագայում, կախված վերլուծություններից և իրավիճակից, որոշակի խավի համար սոցիալական կրեդիտը կդառնա զրո, իսկ ուրիշների համար՝ 150-200 հազար դրամ։

Սոցիալական կրեդիտների մասին

Սոցիալական կրեդիտների համակարգը նախատեսում է քաղաքացիների ծախսերի փոխհատուցում երկու ուղղություններով՝ կրթության (տարեկան մինչև 100 հազար դրամ ընտանիքի յուրաքանչյուր աշխատող անդամի համար) և առողջապահության (մինչև 50 հազար դրամ) ոլորտներում՝ նախկինում վճարված եկամտային հարկի մի մասի վերադարձի հաշվին:

Վերադարձի ենթակա են նաև արտադպրոցական մարզական, երաժշտական և պարային կենտրոնների, լրացուցիչ կրթության հաստատությունների, դպրոցական դասագրքերի վարձակալության և ատամնաբուժական ծառայությունների ծախսերը: Որպես պարտադիր պայման սահմանված է վճարման անկանխիկ ձևը:

Համակարգից օգտվելու համար քաղաքացին պետք է ներկայացնի եկամուտների հայտարարագիր: Հայտարարագրման համակարգի փուլային ներդրումն իրականացվում է 2023 թվականի հունվարի 1-ից՝ երեք տարվա ընթացքում: ($1 — 377,51 դրամ)