Рейтинг@Mail.ru
USD
388.08
EUR
430.96
RUB
4.8131
GEL
141.56
2025 թ. մայիսի 14, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
+21

Philip Morris ընկերությունը 5,8 մլն դրամ է հատկացրել կարիքավոր երեխաների վերապատրաստման դասընթացների համար

18.09.2012, 17:03
Philip Morris International ընկերությունը 5.8 միլիոն ՀՀ դրամ է տրամադրել «Օրրան» հասարակական կազմակերպությանը՝ «Ապագան Ձեր ձեռքերում է» ծրագրի իրականացման համար` կարիքավոր երեխաների համար վերապատրաստման դասընթացների կազմակերպման ուղղությամբ, հաղորդում է ընկերության մամուլի ծառայությունը:
ԵՐԵՎԱՆ, 18 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. Philip Morris International ընկերությունը 5.8 միլիոն ՀՀ դրամ է տրամադրել «Օրրան» հասարակական կազմակերպությանը՝ «Ապագան Ձեր ձեռքերում է» ծրագրի իրականացման համար` կարիքավոր երեխաների համար վերապատրաստման դասընթացների կազմակերպման ուղղությամբ, հաղորդում է ընկերության մամուլի ծառայությունը:

««Ապագան Ձեր ձեռքերում է» ծրագիրը նպատակ ունի աջակցելու «Օրրան» ՀԿ-ում գրանցված 6 –15 տարեկան 76 մուրացիկ և կարիքավոր երեխաների և պատանիների տնտեսապես անապահով ընտանիքներից, առաջարկելով մասնագիտական վերապատրաստում ձեռքի աշխատանքի (30), փայտի փորագրության (18) և խեցեգործության (28) արհեստներում»,-ասվում է հաղորդագրության մեջ:

Մամուլի ծառայությունից նշեցին նաև, որ ծրագիրը նաև կօգնի նրանց զարգացնել իրենց հետաքրքրությունը աշխատանքի նկատմամբ, օգնել նրանց ձեռք բերել նոր մասնագիտություններ, որոնք հնարավորություն կտան նրանց ապագայում դառնալ ազնիվ հաց վաստակողներ իրենց ընտանիքների համար, պատրաստել նրանց ինքնուրույն կյանքի:

Երեխաների պատրաստած աշխատանքները կդրվեն վաճառքի: Հասույթի 20%-ը կստանան երեխաները, 20%`ուսուցիչները, իսկ մնացած 60%-ը կգնա ձեռարվեստի խմբակների հիմնադրամ` նյութերի ձեռք բերման և հետագա ձեռարվեստի խմբակների գործունեության համար:

Ինչպես նշվում է հաղորդագրության մեջ, սույն դրամաշնորհի ժամանակ խեցեգործության, ձեռքի աշխատանքի և փայտի փորագրության համար ձեռք բերված թրծավառարանը և այլ սարքավորումներ նույնպես կմնան «Օրրան» հասարակական կազմակերպությանը` հետագա դասընթացներին օգտագործելու համար:

Philip Morris Armenia ընկերության աշխատակիցները պարբերաբար կայցելեն «Օրրան» ՀԿ-ն և կվերահսկեն ծրագիրը և դրա արդյունքները:


Philip Morris International-ի ներկայացուցչությունը Հայաստանում բացվել է 1995թ.-ին։ Իսկ 2010թ.-ի դեկտեմբերին Philip Morris International-ը հանրապետությունում բացեց իր մասնաճյուղը՝  «Philip Morris Armenia» ՍՊԸ-ն:

1997-2012թթ.-ին ընկերությունը Հայաստան բարեգործական նպատակներով 121 մլն դրամ է ուղղել: Ընկերության ծրագրերի՝ ներառյալ ներկա, շահառուներն են դարձել 2137 հաշմանդամներ, Երկրորդ համաշխարհային պատերազմի 700 վետերաններ, մանկապարտեզի և մանկատների 198 դաստիարակներ, ՀՀ ֆիլհարմոնիկ նվագախումբը, Երևանի քաղաքապետարանը (Շախմատի աշխարհի պատանեկան առաջնության կազմակերպում):

1988թ.-ին, երբ Philip Morris International-ը դեռ չէր գործում Հայաստանում, ընկերությունն անմիջապես երկրաշաժից հետո 70 տոննա պարեն և անհրաժեշտ պիտույքներ հատկացրեց՝ 250 հազար ԱՄՆ դոլար գումարի չափով ($1-408,22 դրամ):-0-