Рейтинг@Mail.ru
USD
384.26
EUR
452.58
RUB
4.8832
GEL
141.37
2025 թ. հուլիսի 6, կիրակի
եղանակը
Երևանում
+14

Հասարակական կազմակերպությունն առաջարկում է փոխել Հայաստանի հակածխախոտային օրենսդրությունը

13.11.2014, 18:31
«Հանուն կրթության և մշակույթի» հասարակական կազմակերպությունը հանդես է եկել Հայաստանի հակածխախոտային օրենսդրությունում լրացումների կատարման նախաձեռնությամբ, հինգշաբթի հայտնեց նախագծի հեղինակ, իրավաբան Տաթևիկ Ղարիբյանը։
Հասարակական կազմակերպությունն առաջարկում է փոխել Հայաստանի հակածխախոտային օրենսդրությունը
ԵՐԵՎԱՆ, 13 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. «Հանուն կրթության և գիտության» հասարակական կազմակերպությունը հանդես է եկել Հայաստանի հակածխախոտային օրենսդրությունում լրացումների կատարման նախաձեռնությամբ, հինգշաբթի հայտնեց նախագծի հեղինակ, իրավաբան Տաթևիկ Ղարիբյանը։

Կազմակերպությունն ուսումնասիրել է միջազգային հակածխախոտային օրենսդրությունը և Հայաստանի երիտասարդական հիմնադրամի նախագահական դրամաշնորհի միջոցներով իրականացված «Հակածխախոտային օրենսդրություն. հանուն հանրային առողջության» ծրագրի շրջանակում փոփոխությունների նախագիծ է մշակել։

«Ծխախոտի օգտագործումը սահմանափակող համապատասխան օրենքն ընդունվել է 2004 թվականին և չափազանց թերի է։ Այդ օրենքի բազմաթիվ դրույթներ չեն կիրառվում, իսկ մասնագետների պնդմամբ, իրավահաջորդման պրակտիկա չի ձևավորվել։ Այդ կապակցությամբ մենք մանրամասն ուսումնասիրել ենք հակածխախոտային օրենսդրության ոլորտը և լրացումների նախագիծ ենք մշակել»,– ասաց «Հանուն կրթության և մշակույթի» հասարակական կազմակերպության ղեկավար Մերի Ալեքսանյանը։

Նախագծի համաձայն, նախատեսվում է ծխելն արգելել ռեստորաններում, սրճարաններում, բարերում և հասարակական այլ վայրերում, ինչպես նաև` աշխատանքային փակ տարածքներում, արգելել ծխախոտային արտադրանքի գովազդը տպագիր ԶԼՄ–ներում և ձևավորել լիազոր մարմին, որը պետք է հակածխախոտային օրենսդրության պահպանման դիտարկում իրականացնի։

Բացի այդ, հարկային վարչարարության ճանապարհով առաջարկում են ծխախոտային արտադրանքի գների բարձրացման հասնել։
 
Ալեքսանյանի խոսքով` բացի օրենսդրական լրացումներից անհրաժեշտ է բարձրացնել հասարակական իրազեկվածությունը ծխելու վնասի մասին և սոցիալական քարոզչություն իրականացնել։ -0-