«ՀԿԵ» ՓԲԸ–ն Հաղթանակի օրվա կապակցությամբ հիմնանորոգել է Հայրենական պատերազմի վետերաններից մեկի տունը
07.05.2015,
15:15
«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ–ն հիմնանորոգել է Հայրենական պատերազմի վետերան Գերասիմ Մարգարյանի կիսաքանդ տունը` նվեր մատուցելով Հաղթանակի օրվա կապակցությամբ։

ԵՐԵՎԱՆ, 7 մայիսի. /ԱՌԿԱ/. «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ–ն հիմնանորոգել է Հայրենական պատերազմի վետերան Գերասիմ Մարգարյանի կիսաքանդ տունը` նվեր մատուցելով Հաղթանակի օրվա կապակցությամբ։
Կոտայքի մարզի Սոլակ գյուղում գտնվող տան բանալիները վետերանին հանձնեց ՀԿԵ–ի գլխավոր տնօրեն Վիկտոր Ռեբեցը։
Միջոցառմանը ներկա էին նաև «ՀԿԵ» ղեկավարության ներկայացուցիչները, Կոտայքի մարզպետի տեղակալ Վալերի Բակլաչյանը, Սոլակի գյուղապետ Բադալ Սարգսյանը, Վետերանների խորհրդի և «ՀԿԵ» երիտասարդական խորհրդի ներկայացուցիչները։
«Մեծ հաղթանակի օրվա նախաշեմին մենք հանդիպում ենք մեր վետերան շքանշանակիր Գերասիմ Մարգարյանի տանը։ Պատերազմի ժամանակ 1941–44 թթ.–ին նա անցել է մեծ դժվարությունների միջով` արժանանալով Կարմիր աստղի շքանշանի, «Արիության համար» մեդալի», – իր խոսքում նշեց ՀԿԵ–ի գլխավոր տնօրենը։
Նա նաև ավելացրեց, որ պատերազմից հետո վետերանը ստվերում չմնաց, չնայած ստացած չորս ծանր վնասվածքներին և ոտքի բեկորային վնասվածքին, նա սկսեց աշխատել երկաթուղում, ավելի քան 50 տարի աշխատել է Անդրկովկասի երկաթուղու երկաթուղային տրանսպորտի կոլեկտիվում։ Աշխատել է որպես ճանապարհային վարպետ և ճանապարհի բրիգադավար, սրանք աշխատանքներ են, որոնք ուղղակիորեն կապված են գնացքների երթևեկության անվտանգության ապահովման հետ։
«Մենք երկար ժամանակ մտածում էինք, թե ինչպես կարելի է աջակցել մեր վետերաններին, նախատեսել ենք մի շարք միջոցառումներ, որոնք կիրագործենք Հայրենական պատերազմում տարած հաղթանակի 70–ամյակի տոնակատարության շրջանակում։ Մեզ մոտ կայարանում այժմ կազմակերպվել է ցուցադրություն, որը ներկայացնում է հայերի մասնակցությունը Հայրենական պատերազմին, մենք գիտենք, որ գրեթե 600 հազար հայեր մարտական ծառայություն են իրականացրել Կարմիր բանակի զորամասերում և գրեթե յուրաքանչյուր երկրորդը չի վերադարձել ռազմաճակատից», – ավելացեց Ռեբեցը։
Նա ընդգծեց, որ որպես նվեր ՀԿԵ–ն որոշեց վերանորոգել վետերանի տունը, որը կառուցվել էր պատերազմից անմիջապես հետո ձեռքի տակ ընկած նյութերից, և այսօր ընկերության մասնագետները կարողացել են ապրելու ավելի հարմարավետ վայր ստեղծել։
Կոտայքի մարզպետի տեղակալ Վալերի Բակլաչյանն իր հերթին ավելացրեց, որ ՀԿԵ–ի ղեկավարությունը գովելի աշխատանք է կատարել, և դա գնահատականն է այն մարդուն, ով ոչ միայն պատերազմի վետերան է, այլ նաև` երկաթուղու կոլեկտիվի նախկին աշխատակից։
«Սա գովելի աշխատանք է ՀԿԵ–ի կողմից, և այն առաջինը չէ։ Գիտեմ, որ ընկերությունը զբաղվել և զբաղվելու է լուրջ բարեգործական գործունեությամբ», – ընդգծեց Բակլաչյանը։
«ՀԿԵ» ՓԲԸ-ն «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ-ի 100% դուստր ընկերությունն է և իրականացնում է «Հայկական երկաթուղիներ» ՓԲԸ-ի կոնցեսիոն կառավարումը: Համաձայն 2008 թ. փետրվարի 13-ին Երևանում կնքված պայմանագրի՝ կոնցեսիոն կառավարման ժամկետը կազմում է 30 տարի, կողմերի փոխադարձ համաձայնությամբ ևս 10 տարի երկարացման իրավունքով: -0-