ՀԿԵ-ն իրականացնում է Երևանի մանկական երկաթուղու նորոգումը
01.08.2012,
14:30
«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի նախաձեռնությամբ վերանորոգման աշխատանքներ են անցկացվում Երևանի մանկական երկաթուղում, հայտնում է ընկերության մամուլի ծառայությունը:

ԵՐԵՎԱՆ, 1 օգոստոսի. /ԱՌԿԱ/. «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի նախաձեռնությամբ վերանորոգման աշխատանքներ են անցկացվում Երևանի մանկական երկաթուղում, հայտնում է ընկերության մամուլի ծառայությունը:
«Այսպիսով, ՀԿԵ-ն, լինելով սոցիալական ուղղվածություն ունեցող ընկերություն՝ իր վրա է վերցրել մանուկների անվտանգ և հարմարավետ հանգստի կազմակերպման ու այս հայտնի ժամանցի գոտու վերականգնման պարտավորությունները»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Վերանորոգումը նաև հանդիսանում է քաղաքային ենթակառուցվածքի զարգացման խթանման ուղղություններից մեկը, որն ընթանում է 2011 թվականին Ընկերության և Երևանի քաղաքապետարանի միջև ստորագրված սոցիալ-տնտեսական համագործակցության մասին համաձայնագրի շրջանակներում:
Վերականգնողական աշխատանքները Մանկական երկաթուղում անցկացվում են 2 փուլով: Առաջին փուլում իրականացվում են կայարանների, շարժակազմի և գծերի վերանորոգման և արդիականացման աշխատանքները, երկաթուղու անվտանգության ապահովման միջոցառումները: Մասնավորապես, ՀԿԵ-ի մասնագետները վերանորոգեցին Մանկական երկաթուղում շահագործվող շոգեքարշն ու ջերմաքարշը, երեք ամառային վագոնները:
Նաև իրականացվում է երկաթուղու 1,2 կմ գծերի վերանորոգումը, մոտակա տարածքների բարեկարգումը:
Ծրագրի առաջին փուլը կավարտվի մինչև Երկաթուղայինների օրը, որն այս տարի նշվում է օգոստոսի 5-ին:
Երկրորդ փուլի շրջանակներում արդեն սեփականատիրոջ ուժերով վերանորոգվելու է Մանկական երկաթուղու կայարանի շենքը: Ներկա պահին մշակվում է մանկական ուսումնական կենտրոնի ստեղծման հայեցակարգ, որտեղ մանուկները կծանոթանան երկաթուղային մասնագիտությունների առանձնահատկություններին, երկաթուղային տեխնոլոգիային և այլ հարցերի:
Երևանում մանկական երկաթուղին բացվել է 1937 թվականի հունիսի 9-ին: Երկաթուղում գործում է 2 կայարան (Հայրենիք և Պիոներական), 1 կառամատույց (Ուրախություն) և 45 մետր երկարություն ունեցող մեկ թունել:
«ՀԿԵ» ՓԲԸ-ն «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ-ի 100% դուստր ընկերությունն է և իրականացնում է «Հայկական երկաթուղի» ՓԲԸ-ի կոնցեսիոն կառավարումը: Համաձայն 2008 թ.-ի փետրվարի 13-ին Երևանում կնքված պայմանագրի՝ կոնցեսիոն կառավարման ժամկետը կազմում է 30 տարի՝ կողմերի փոխադարձ համաձայնությամբ ևս 10 տարի երկարացման իրավունքով:--0—