«ՀԿԵ» ՓԲԸ–ի աշխատողների շուրջ 500 երեխաներ հանգստացել են «Գուգարք» մանկական ճամբարում
26.08.2013,
17:35
499 երեխաներ իրենց ամառային արձակուրդն անցկացրեցին «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության հովանու ներքո գործող «Գուգարք» ճամբարում, տեղեկացնում են ընկերության մամուլի ծառայությունից: Անցյալ տարի ճամբարում հանգստացել էր 374 երեխա:

ԵՐԵՎԱՆ, 26 օգոստոսի. /ԱՌԿԱ/. 499 երեխաներ իրենց ամառային արձակուրդն անցկացրեցին «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության հովանու ներքո գործող «Գուգարք» ճամբարում, տեղեկացնում են ընկերության մամուլի ծառայությունից: Անցյալ տարի ճամբարում հանգստացել էր 374 երեխա:
Այս տարի «ՀԿԵ» ՓԲԸ-ն նախաձեռնել էր նաև Կարապենցի անվան Երևանի №6 դպրոցի աշակերտների, հայոց մեծ բանաստեղծ և գրող Հովհաննես Թումանյանին նվիրված շարադրությունների մրցույթի հաղթողների հանգստի կազմակերպումը:
Ինչպես նշված է հաղորդագրության մեջ, երեխաների համար անցկացվել են տարաբնույթ մշակութային և ժամանցային, սպորտային միջոցառումներ, իսկ Ռոսսոտրուդնիչեստվո գործակալության հայաստանյան ներկայացուցչության հետ համաձայնագրի շրջանակներում կազմակերպվել է նաև ռուսաց լեզվի ամառային Պուշկինյան դպրոց:
Առանց ուշադրության չեն մնացել նաև ՀԿԵ-ի աշխատողները: Սևանի ափին գտնվող «Իագորա» հանգստի գոտում իրենց հանգիստն են անցկացրել 432 աշխատող, իսկ մինչև սեզոնի ավարտը նրանց թիվը կհասնի 450-ի:
««Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ն, հանդիսանալով սոցիալական ուղղվածություն ունեցող ու իր աշխատողների և իրենց ընտանիքների հանգստի կազմակերպմանը հատուկ ուշադրություն դարձնող ընկերություն, նման ծրագրեր իրականացնում է ամեն տարի և նախատեսում է շարունակել իր քաղաքականությունը նաև ապագայում: Լիարժեք հանգիստը հատուկ կարևորություն ունի ուղևորների կյանքի և անվտանգության համար ամեն օր պատասխանատվություն կրող երկաթուղայինների համար»,– նշում են ընկերությունից:
«Հայկական երկաթուղու» կոնցեսիոն կառավարումն իրականացնում է «ՀԿԵ» ՓԲԸ-ն՝ «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ հարյուրտոկոսանոց դուստրը: ՀԿԵ-ն իր բալանսում ընդունել ՀԵ շարժակազմը 2008թ.-ի հունիսի մեկից՝ «Հայկական երկաթուղի» պետական ՓԲԸ-ն 30 տարի ժամկետով փոխանցման, կողմերի փոխադարձ համաձայնությամբ ևս 10 տարի երկարացման իրավունքով 2008թ.-ի փետրվարի 13-ի կոնցեսիոն պայմանագրին համապատասխան։--0