«ՀԿԵ» ՓԲԸ–ի էլեկտրագնացքներով երթևեկությունն օգոստոսի 5–ին անվճար կլինի
03.08.2012,
13:36
Երկաթուղայինների օրը՝ օգոստոսի 5-ին, Հայաստանի բնակիչների համար երթևեկությունը «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության ներհանրապետական բոլոր էլեկտրագնացքներում կլինի անվճար, հայտնում է ընկերության մամուլի ծառայությունը:

ԵՐԵՎԱՆ, 3 օգոստոսի. /ԱՌԿԱ/. Երկաթուղայինների օրը՝ օգոստոսի 5-ին, Հայաստանի բնակիչների համար երթևեկությունը «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության ներհանրապետական բոլոր էլեկտրագնացքներում կլինի անվճար, հայտնում է ընկերության մամուլի ծառայությունը:
Չնայած մասնագիտական իրենց տոնին՝ Հայաստանի երկաթուղայինները կաշխատեն բնականոն ռեժիմով՝ ապահովելով երկաթուղային համակարգի անխափան աշխատանքը և ուղևորների համար ստեղծելով առավել հարմարավետ պայմաններ:
«ՀԿԵ» ՓԲԸ-ն հանդիսանում է «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ-ի 100% դուստր ընկերություն և իրականացնում է «Հայկական երկաթուղի» ՓԲԸ-ի կոնցեսիոն կառավարումը: Համաձայն 2008թ.-ի փետրվարի 13-ին Երևանում կնքված պայմանագրի, կոնցեսիոն կառավարման ժամկետը կազմում է 30 տարի՝ կողմերի փոխադարձ համաձայնությամբ ևս 10 տարի երկարացման իրավունքով: -0-