Рейтинг@Mail.ru
USD
381.19
EUR
443.21
RUB
4.8908
GEL
141.23
2025 թ. դեկտեմբերի 2, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+6

«Հոբիթի» երևանյան պրեմիերան տեղի կունենա շաբաթ օրը

21.12.2012, 19:22
Ջ.Ռ.Ռ.Տոլկինի ստեղծագործության եռերգության առաջին մասի տարվա ամենասպասված «Հոբիթ. անսպասելի ճանապարհորդություն»  (The Hobbit: An Unexpected Journey) կինոնկարի երևանյան պրեմիերան տեղի կունենա արդեն շաբաթ օրը` դեկտեմբերի 22–ին, տեղեկացրեցին «Մոսկվա» կինոթատրոնից։

«Հոբիթի» երևանյան պրեմիերան տեղի կունենա շաբաթ օրը
ԵՐԵՎԱՆ, 21 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/.  Ջ.Ռ.Ռ.Տոլկինի ստեղծագործության եռերգության առաջին մասի տարվա ամենասպասված «Հոբիթ. անսպասելի ճանապարհորդություն»  (The Hobbit: An Unexpected Journey) կինոնկարի երևանյան պրեմիերան տեղի կունենա արդեն շաբաթ օրը` դեկտեմբերի 22–ին, տեղեկացրեցին «Մոսկվա» կինոթատրոնից։

Կինոնկարի պրեմիերան տեղի կունենա տեղական ժամանակով ժամը 12։15–ին 3D ձևաչափով։ Սեանսները կանցկացվեն նաև 15:45–ին, 18:45–ին և 21:45–ին։ Տոմսերն արդեն կարելի է ձեռք բերել «Մոսկվա» կինոթատրոնի դրամարկղում, հաղորդում է «Նովոստի–Արմենիա» գործակալությունը։

Պիտեր Ջեքսոնի (Peter Jackson) եռերգության առաջին մասի համաշխարհային պրեմիերան տեղի է ունեցել ընթացիկ տարվա նոյեմբերին 28–ին Նոր Զելանդիայի մայրաքաղաք Վելինգտոն քաղաքում։ Կինոնկարը լայն վարձույթի է հանվել դեկտեմբերի 14–ին։ «Հոբիթ. անսպասելի ճանապարհորդություն» ֆիլմը ռուսական վարձույթում է հայտնվել դեկտեմբերի 19–ին։ –0–