Рейтинг@Mail.ru
USD
392.54
EUR
425.47
RUB
4.6351
GEL
141.59
եղանակը
Երևանում
+7

Հրապարակվել է քաղաքացիների որոշ խմբերի համար տրանսպորտի զեղչերի համակարգը (ՍԽԵՄԱ)

15.11.2024, 18:20
Ովքե՞ր և ի՞նչ չափի զեղչով կարող են օգտվել տրանսպորտից․ առաջարկվել է զեղչերի չափը․ ՍԽԵՄԱ
Հրապարակվել է քաղաքացիների որոշ խմբերի համար տրանսպորտի զեղչերի համակարգը (ՍԽԵՄԱ)

ԵՐԵՎԱՆ, 15 նոյեմբերի․/ԱՌԿԱ/․ «Քաղաքացիական պայմանագիր» և «Հանրապետություն» խմբակցությունների համատեղ նիստում որոշվել է նոյեմբերի 19-ի ավագանու հերթական նիստում ներկայացնել արտոնությունների փաթեթ ՝ հանրային տրանսպորտից օգտվողների համար, հայտնում է Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հայկ Կոստանյանը։ 

hraparakvel_e_qaghaqacineri_vorosh - рис.1

Կոստանյանը հիշեցրել է, որ դեռևս գարնանը հայտարարվել էր, որ արտոնությունների փաթեթը ներկայացվելու է մինչև միասնական տոմսային համակարգի ամբողջական գործարկումը։ 

hraparakvel_e_qaghaqacineri_vorosh - рис.2

Նշենք, որ սոցցանցերի հայ օգտատերերի շրջանում տարածվել է աղյուսակ, որտեղ ներկայացված են 2025թ․–ի հունվարի 1–ից Երևանի հասարակական տրանսպորտի սակագները։ Ըստ աղյուսակի, 1 օրվա տոմսի արժեքն է 900 դրամ , 7 օրը՝ 5000 դրամ, ամսական տոմսը՝ 9000 դրամ, 90 օրվա տոմսը՝ 24000 դրամ, 365 օրը՝ 90000 դրամ։