Рейтинг@Mail.ru
USD
383.74
EUR
450.05
RUB
4.9299
GEL
141.25
2025 թ. հուլիսի 14, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+36

ՀՐԱՏԱՊ. Հայաստանի ՀԾԿՀ–ն հաստատել է բնական գազի 1000 խորանարդ մետրի դիմաց 156 հազար դրամ սակագինը

07.06.2013, 12:19
Հայաստանի Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն ուրբաթ նիստում հաստատեց ամսական մինչև 10 հազար խորանարդ մետր գազ օգտագործող բաժանորդների համար գազի սակագինը 156 հազար դրամի չափով յուրաքանչյուր 1000 խորանարդ մետրի համար  (ներառյալ ԱԱՀ)։
ՀՐԱՏԱՊ. Հայաստանի ՀԾԿՀ–ն հաստատել է բնական գազի 1000 խորանարդ մետրի դիմաց 156 հազար դրամ սակագինը
ԵՐԵՎԱՆ, 7 հունիսի. /ԱՌԿԱ/. Հայաստանի Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն ուրբաթ նիստում հաստատեց ամսական մինչև 10 հազար խորանարդ մետր գազ օգտագործող բաժանորդների համար գազի սակագինը 156 հազար դրամի չափով յուրաքանչյուր 1000 խորանարդ մետրի համար  (ներառյալ ԱԱՀ)։

Նոր սակագնի հաստատումից առաջ ամսական մինչև 10 հազար խորանարդ մետր գազ օգտագործող բաժանորդները 1000 խորանարդ մետրի գազի համար կվճարեն 132 հազար դրամ։

Որոշումն ուժի մեջ կմտնի 2013 թվականի հուլիսի 1–ից։ ($1 - 414,92 դրամ)։-0-