Рейтинг@Mail.ru
USD
392.54
EUR
425.47
RUB
4.6351
GEL
141.59
2025 թ. մարտի 23, կիրակի
եղանակը
Երևանում
+5

Հունիսի 20-ից հանգստի սիրահարների համար կգործի Հրազդան-Ալմաստ (Երևան)-Շորժա (Ծովագյուղ) էլեկտրագնացքը

18.06.2015, 13:08
Հանգիստը Սևանա լճում նախընտրողների համար «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը գործարկում է Հրազդան-Ալմաստ-Շորժա (Ծովագյուղ) էլեկտրագնացքը: Մերձքաղաքային սեզոնային էլեկտրագնացքը գործելու է ամեն օր՝ սկսած հունիսի 20-ից, բացի չորեքշաբթի օրերից, հայտնում է «ՀԿԵ»–ի մամուլի ծառայությունը:
Հունիսի 20-ից հանգստի սիրահարների համար կգործի  Հրազդան-Ալմաստ (Երևան)-Շորժա (Ծովագյուղ) էլեկտրագնացքը
ԵՐԵՎԱՆ, 18 հունիսի. /ԱՌԿԱ/. Հանգիստը Սևանա լճում նախընտրողների համար «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը գործարկում է Հրազդան-Ալմաստ-Շորժա (Ծովագյուղ) էլեկտրագնացքը: Մերձքաղաքային սեզոնային էլեկտրագնացքը գործելու է ամեն օր՝ սկսած հունիսի 20-ից, բացի չորեքշաբթի օրերից, հայտնում է «ՀԿԵ»–ի մամուլի ծառայությունը:

Աշխատանքային օրերին էլեկտրագնացքը երթևեկելու է մինչև Ծովագյուղ կայարան, իսկ շաբաթ և կիրակի օրերին՝ մինչև Շորժա:

Գնացքը Հրազդան կայարանից մեկնում է 6:45-ին և Երևանի Ալմաստ կառամատույց է ժամանում 08:10: Իսկ Ալմաստ կառամատույցից դեպի Սևանա լիճ գնացքը մեկնում է ժամը 08:30: Ծովագյուղ գնացքը ժամանում է 10:50-ին, Շորժա՝ 11:28-ին:

Հակառակ ուղղությամբ էլեկտրագնացքը մեկնում է 17:00-ին Շորժա կայարանից և 17:37 –ին՝ Ծովագյուղից: Երևան էլեկտրագնացքը վերադառնում է 20:00-ին, Հրազդան՝ 21:42-ին: ՀԿԵ-ն մինչև Շորժա էլեկտրագնացքը նշանակում է ամեն ամառ՝ հանգստի համար առավել հարմարավետ պայմաններ ստեղծելու և դեպի Սևանա լիճ տանող ճանապարհները թեթևացնելու նպատակով:

«ՀԿԵ» ՓԲԸ-ն «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ-ի դուստր ընկերությունն է և իրականացնում է Հայաստանի երկաթուղային համակարգի կոնցեսիոն կառավարումը: Համաձայն 2008 թ. փետրվարի 13-ին Երևանում կնքված պայմանագրի՝ կոնցեսիոն կառավարման ժամկետը կազմում է 30 տարի՝ կողմերի փոխադարձ համաձայնությամբ ևս 10 տարի երկարացման իրավունքով: ($1 – 475,70 դրամ)։  -0-