Рейтинг@Mail.ru
USD
384.19
EUR
450.58
RUB
4.9041
GEL
141.45
2025 թ. հուլիսի 9, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
+24

Հունիսի 2-ից շաբաթական 4 չվերթ կիրականացվի Բարսելոնա-Մինսկ-Երևան երթուղով

21.05.2020, 18:08
Հունիսի 2-ից շաբաթական 4 չվերթ կիրականացվի Բարսելոնա-Մինսկ-Երևան երթուղով
Հունիսի 2-ից շաբաթական 4 չվերթ կիրականացվի Բարսելոնա-Մինսկ-Երևան երթուղով

ԵՐԵՎԱՆ, 21 մայիսի./ԱՌԿԱ/. Հունիսի 2-ից «Բելավիա» ավիաընկերությունը չորս չվերթ է իրականացնելու Բարսելոնա-Մինսկ-Երևան երթուղով։ Այս մասին նշվում է Իսպանիայում ՀՀ դեսպանության Facebook-յան էջում:

«Տեղեկացնում ենք, որ «Բելավիա» ավիաընկերությունից ստացված տեղեկությունների համաձայն՝ ս․թ․ հունիսի 2-ից ընկերությունը շաբաթական չորս չվերթ է իրականացնելու Բարսելոնա-Մինսկ-Երևան երթուղով։ Չվերթները կայանալու են ամեն երկուշաբթի, չորեքշաբթի, ուրբաթ և կիրակի օրերին»,- նշվում է հայտարարության մեջ:

Հաղորդագրության համաձայն, նախատեսվում է, որ Մինսկում տարանցիկ կանգառը կտևի երկուսից չորս ժամ՝ կախված թռիչքի օրվանից։

«Առավել մանրամասն տեղեկություններ ստանալու համար խնդրում ենք դիմել «Բելավիա» ավիաընկերությանը»,- նշում են դեսպանությունից: -0-