Рейтинг@Mail.ru
USD
378.89
EUR
440.42
RUB
4.8644
GEL
140.6
2026 թ. հունվարի 20, երեքշաբթի
եղանակը
Երևանում
-1

Հունվարի 27-ը հայտարարվեց ոչ աշխատանքային օր՝ որպես Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օր

Այսօր, 11:18
Հունվարի 27-ը կնշվի որպես «Հանուն հայրենիքի զոհվածների հիշատակի և խոնարհումի օր». այն կլինի ոչ աշխատանքային
Հունվարի 27-ը հայտարարվեց ոչ աշխատանքային օր՝ որպես Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օր

ԵՐԵՎԱՆ, 20 հունվարի․/ԱՌԿԱ/․ ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին» օրենքում լրացում կատարելու մասին նախագիծը։ 

Նախագծով առաջարկվում է հունվարի 27-ը սահմանել որպես Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օր, և այդ օրը սահմանել ոչ աշխատանքային։                                                            

ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանի խոսքով՝ նախագիծը հիմնված է «Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակը հավերժացնելու մասին» 2000 թվականի օրենքի վրա, որը սահմանում է, որ հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի հավերժացման հիմնական ձևերից մեկը հիշարժան օրերի և համապետական հիշատակի օրվա ընդունումն է։ 

Նրա խոսքով, հունվարի 27-ին կխոնարհվենք հայրենիքի պաշտպանության համար զոհվածների առաջ, իսկ հունվարի 28-ին՝ որպես շարունակվող կյանքի խորհրդանիշ, կտոնենք բանակի օրը։                         

«Մեր խնդրանքով նախագահը օրենքը հնարավորինս շուտ կստորագրի, որպեսզի այն ուժի մեջ մտնի արդեն այս տարի, հետևաբար այս հունվարի 27֊ը կլինի ոչ աշխատանքային», - նշել է Ռուբինյանը։