Հայաստանը եվրասիական երկրների մեջ երկրորդ տեղն է զբաղեցրել քաղաքացիական հասարակության կազմակերպությունների կայունության ինդեքսով
16.09.2014,
14:22
Հայաստանը եվրասիական երկրների խմբում 3,9 ցուցանիշով երկրորդ տեղն է զբաղեցնում քաղաքացիական հասարակության կազմակերպությունների կայունության ինդեքսով: Ինչպես հաղորդում է «Նովոստի-Արմենիա» գործակալությունը, այս մասին նշվում է «Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի և Եվրասիայի երկրներում քաղաքացիական հասարակության կազմակերպությունների կայունության ինդեքս» USAID-ի զեկույցում:

ԵՐԵՎԱՆ, 16 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանը եվրասիական երկրների խմբում 3,9 ցուցանիշով երկրորդ տեղն է զբաղեցնում քաղաքացիական հասարակության կազմակերպությունների կայունության ինդեքսով: Ինչպես հաղորդում է «Նովոստի-Արմենիա» գործակալությունը, այս մասին նշվում է «Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի և Եվրասիայի երկրներում քաղաքացիական հասարակության կազմակերպությունների կայունության ինդեքս» USAID-ի զեկույցում:
Ինդեքսը հաշվարկվում է յոթ բալանոց սանդղակով, որտեղ 1-ը վկայում է բարձր կայունության մասին, իսկ 7-ը՝ կայունությանը խոչընդոտող պայմանների առկայության մասին:
Հայաստանի ինդեքսը 2012 թ.-ից չի փոխվել, սակայն բարելավվել է՝ 2011 թ.-ի համեմատ: Հայաստանն իր խմբում զիջում է միայն Ուկրաինային (3,4), առաջ է անցնում Ադրբեջանից (4,7), Բելառուսից (5,7), Վրաստանից (4,1), Մոլդովայից (4,0) և Ռուսաստանից (4,4): Սկսած 1998 թ.-ից` Հայաստանն աստիճանական առաջընթաց է գրանցել՝ 5,5-ից մինչև 3,9:
Զեկույցվում նշվում է, որ Հայաստանի քաղաքացիական հասարակության կազմակերպությունները 2013 թ.-ին ակտիվություն են դրսևորել քարոզչական գործունեությունում՝ բողոքելով ժողովրդի աջակցությունը չստացած կառավարական որոշումների դեմ, ինչպիսին են ՝ պարտադիր կուտակային կենսաթոշակային բարեփոխումը, ինչպես նաև ակտիվորեն մասնակցել են պետական քաղաքականության ձևավորման և որոշումների ընդունման հարցերին:
USAID-ի (ԱՄՆ-ի միջազգային զարգացման գործակալություն) կողմից հաշվարկվող Եվրոպայի և Եվրասիայի քաղաքացիական հասարակության կազմակերպությունների կայունության ինդեքսը գնահատում է տարածաշրջանի ոչ առևտրային կազմակերպությունների և քաղաքացիական հասարակության կազմակերպությունների գործունեությունում արձանագրված առաջընթացը: Զեկույցում արտացոլված է 2013 թ.-ին արձանագրված քաղաքացիական հասարակության զարգացումը: Ուսումնասիրությունն անցկացվում է 17 տարվա ընթացքում 29 երկրներում` յոթ տարբեր ուղղություններով:
Արդարադատության նախարարության տվյալներով՝ Հայաստանում 2013 թ.-ի հոկտեմբերի դրությամբ գործել է 3783 հասարակական կազմակերպություն, 824 հիմնադրամ և 287 իրավաբանական միավորում: Փորձագետների կարծիքով՝ գրանցված կազմակերպությունների միայն 15-20 տոկոսն է ակտիվ գործունեություն վարում:-0-