Рейтинг@Mail.ru
USD
391.8
EUR
423.89
RUB
4.6403
GEL
141.14
2025 թ. մարտի 26, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
+14

Ինեկոբանկի կոնտակտային կենտրոնը հասանելի է 24/7 ռեժիմով

16.04.2019, 15:50
Ինեկոբանկը շարունակում է կատարելագործել Բանկի կողմից մատուցվող ծառայությունների որակը, արագությունն ու հասանելիությունը, հայտնում է բանկի մամուլի ծառայությունը։
Ինեկոբանկի կոնտակտային կենտրոնը հասանելի է 24/7 ռեժիմով

ԵՐԵՎԱՆ, 16 ապրիլի. /ԱՌԿԱ/. Ինեկոբանկը շարունակում է կատարելագործել Բանկի կողմից մատուցվող ծառայությունների որակը, արագությունն ու հասանելիությունը, հայտնում է բանկի մամուլի ծառայությունը։

«Ինեկոբանկը շարունակաբար մշակում և իր հաճախորդներին է ներկայացնում բանկային ծառայությունների լավագույն լուծումներն ու հնարավորությունները։ Հաշվի առնելով, որ ծառայությունների մատուցումն ու գործարքների կատարումը չի սահմանափակվում աշխատանքային օրերով և ժամերով՝ անհրաժեշտ ենք համարել շուրջօրյա ռեժիմով հաճախորդներին տրամադրել անհրաժեշտ տեղեկատվություն և օգնություն։ Այսպիսով, ուրախ ենք հայտնել, որ ապրիլի 15-ից սկսած Ինեկոբանկի Կոնտակտային կենտրոնը հասանելի կլինի 24/7 ռեժիմով՝ ժամանակակից միջոցներով ապահովելով կապը հաճախորդների հետ», - նշեց Ինեկոբանկի Գործառնական տնօրեն Լևոն Ռուբինյանը։

Ինչպես նշվում է հաղորդման մեջ, օրվա ցանկացած պահի կապ հաստատելով Կոնտակտային կենտրոնի հետ, հաճախորդները կարող են ստանալ տեղեկատվություն իրենց հաշիվների, քարտերի և այլ ծառայությունների վերաբերյալ, կատարել քարտերի բլոկավորում, ստանալ խորհրդատվություն ԻնեկոՕնլայն / ԻնեկոՄոբայլ համակարգերով գործառնությունների վերաբերյալ, SMS հաղորդագրությունների միջոցով ստանալ տեղեկատվություն գործող վարկերի մնացորդների, վճարման չափերի և ժամկետների վերաբերյալ, ԻնեկոՕնլայն / ԻնեկոՄոբայլ համակարգով ներկայացված հայտերի հիման վրա ստանալ արագ դրամական փոխանցումներ:

«24/7 ռեժիմով տեղեկատվական սպասարկման առկայությունը բանկի կողմից մատուցվող ծառայություններից օգտվելը կդարձնի առավել պարզ և հարմարավետ: Հավելեմ, որ Ինեկոբանկի հետ հաճախորդները 24/7 ռեժիմով կարող են կապ հաստատել և՛ հեռախոսակապի, և՛ էլեկտրոնային ժամանակակից միջոցներով», - ամփոփեց Լևոն Ռուբինյանը։

Ինեկոբանկի հետ կարելի է կապվել +374 10 510 510 հեռախոսահամարով, https://www.inecobank.am կայքի Օնլայն խորհրդատու ծառայության միջոցով, բանկի Facebook-ի էջի միջոցով կամ customer.care@inecobank.am էլեկտրոնային հասցեով։

«Ինեկոբանկ» ՓԲԸ-ը, հանդիսանալով Հարավային Կովկասի առաջատար բանկերից մեկը, մատուցում է համալիր բանկային, ինչպես նաև թվային բանկային ծառայություններ անհատներին, ՓՄՁ և խոշոր կազմակերպություններին։ Շուրջ 23 տարի բանկը տրամադրում է բարձրորակ բանկային ծառայություններ Հայաստանում՝ սպասարկելով ավելի քան 400 000 հաճախորդի, որոնցից մոտ 150 000-ին` թվային ուղիներով:

Իր գործունեության ընթացքում Ինեկոբանկը մշակել և մատուցել է ոլորտի առաջատար թվային բանկային լուծումներ՝ նպատակ ունենալով ներդնել ամբողջովին նոր բանկային ծառայություններ։

·         2009թ. առաջինը Հայաստանում ներդրել է «Ապառիկ տեղում» թվայնացված և ամբողջովին ավտոմատացված ծրագիրը, որն ապրանքի ապառիկ գնման գործընթացը 3-4 օրից կրճատել է մինչև մի քանի րոպեի։

·         2012թ. իր InecoOnline համակարգի շնորհիվ առաջիններից մեկն էր, որ ապահովել է գործարքների կատարումը 24/7 ռեժիմով:

·         2014թ. ներդրել է InecoMobile բջջային հավելվածը, որն իր հնարավորությունների և օգտագործման պարզության շնորհիվ այսօր ունի ամենաշատ օգտատերերը հայաստանյան ֆինանսական հավելվածների շարքում։

·         2017թ. բանկն առաջինն էր, որ ներդրել է ամբողջովին ավտոմատացված վարկավորման գործընթաց իր օնլայն և մոբայլ հավելվածների միջոցով: Արդյունքում վարկերը տրամադրվում են հաճախորդներին 24/7 ռեժիմով:

·         2018թ. առաջինը բանկային համակարգում գործարկել է նորարարական ու ժամանակակից InecoPay վճարային համակարգը, որը հնարավորություն է տալիս վճարումներ իրականացնել սմարթֆոնի միջոցով:–0–