Рейтинг@Mail.ru
USD
384.44
EUR
434.11
RUB
4.8278
GEL
140.51
2025 թ. հունիսի 9, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+25

Իրականացվելու է ուժեղացված ծառայություն. ՆԳՆ ոստիկանությունը զգուշացնում է

30.08.2024, 12:45
Երթևեկելիս լինել խիստ ուշադիր. ՆԳՆ ոստիկանությունը զգուշացնում է
Իրականացվելու է ուժեղացված ծառայություն. ՆԳՆ ոստիկանությունը զգուշացնում է

ԵՐԵՎԱՆ, 30 օգոստոսի․/ԱՌԿԱ/. ՆԳՆ ոստիկանությունը հաղորդագրություն է տարածել՝ հորդորելով վարորդներին պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները։

«Հարգելի՛ քաղաքացիներ, նոր ուսումնական տարվա մեկնարկի կապակցությամբ սեպտեմբերի 2-ից ՆԳՆ ոստիկանությունը հանրապետության ողջ տարածքում անցկացնելու է «Զգուշացե՛ք, երեխաներ են» կարգախոսով 10-օրյա միջոցառում։ Հանրապետության բոլոր հանրակրթական դպրոցների և այլ ուսումնական հաստատությունների հարակից տարածքներում իրականացվելու է ուժեղացված ծառայություն։ ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է․

• տարրական դասարանների երեխաներին ուղեկցել և չթողնել առանց հսկողության,
• տրանսպորտային միջոցները չտրամադրել անչափահասներին,
• երթևեկելիս լինել խիստ ուշադիր և պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները,
• մեքենաները չկայանել արգելվող գոտիներում 2-րդ շարք կամ հետիոտնային անցումների վրա։

ՆԳՆ ոստիկանությունը կոչ է անում ցուցաբերել օրինապահ վարքագիծ, պահպանել ճանապարհային երթևեկության կանոններն ու հասարակական կարգը»,- նշված է հաղորդագրության մեջ։