Рейтинг@Mail.ru
USD
396.76
EUR
411.8
RUB
4.0996
GEL
141.91
2025 թ. փետրվարի 8, շաբաթ
եղանակը
Երևանում
+2

Իսպանիայի դեսպանատունը դյուրացնում է վիզաների վերաբերյալ դիմումների գործընթացը

10.06.2014, 10:05
Հայաստանի Հանրապետությունում Իսպանիայի դեսպանատունը, որի նստավայրը Մոսկվայում է, վիզաների վերաբերյալ դիմումների գործընթացը դյուրացնելու համար որոշում է կայացրել, որ Հայաստանի Հանրապետությունում Շենգեն տեսակի վիզայի համար ներկայացվող դիմումները (մինչև 90 օր մնալու համար) այսուհետ կարող են ներկայացվել արտերկրում ծառայություններ մատուցող գրասենյակ:
Իսպանիայի դեսպանատունը դյուրացնում է վիզաների վերաբերյալ դիմումների գործընթացը
ԵՐԵՎԱՆ, 10 հունիսի. /ԱՌԿԱ/. Հայաստանի Հանրապետությունում Իսպանիայի դեսպանատունը, որի նստավայրը Մոսկվայում է, վիզաների վերաբերյալ դիմումների գործընթացը դյուրացնելու համար որոշում է կայացրել, որ Հայաստանի Հանրապետությունում Շենգեն տեսակի վիզայի համար ներկայացվող դիմումները (մինչև 90 օր մնալու համար) այսուհետ կարող են ներկայացվել արտերկրում ծառայություններ մատուցող գրասենյակ:

Ինչպես տեղեկացնում են Իսպանիայի գլխավոր հյուպատոսությունից, այդ կապակցությամբ Իսպանիայի դեսպանատունը և VFS Global-ը հայտարարելում են, որ 2014 թվականի հունիսի 13-ին Երևանում տեղի կունենա Վիզայի վերաբերյալ դիմումների ներկայացման կենտրոնի բացումը:

Կենտրոնը կգործարկի VFS Global-ը, որը հանդիսանում է աշխարհի տարբեր երկրների դիվանագիտական ներկայացուցչություններին և կառավարություններին տեխնոլոգիական ծառայություններ մատուցող և դրանք պատվիրակող խոշորագույն մասնագիտական ընկերությունը:

VFS Global-ը համարվում է Ռուսաստանի Դաշնությունում, Ուկրաինայում, Բելառուսում և Ղազախստանում օտարերկրյա մի շարք դեսպանատներին և հյուպատոսական բաժիններին ծառայություններ մատուցող վստահելի գործընկեր, որը վիզայի ստացման համար մեծապես արդյունավետ և պատշաճ ծառայություններ է մատուցում դիմորդներին, և այժմ ամեն ինչ պատրաստ է իրենց առաջին գրասենյակը Երևանում բացելու համար:

VFS Global-ի կողմից գործարկվող կենտրոնի հիմնական առանձնահատկություններն են ավելի երկար աշխատաժամերը, դյուրին մուտք գործելու համար նախատեսված ինտերնետային կայքը, վիզայի և դրա տեսակների, գործող սակագների ու դիմումների կարգավիճակի մասին տեղեկատվությունը, վիզայի վերաբերյալ հարցումների հետ կապված հարցերի կարգավորման գծով մասնագիտացված և պատասխանատու անձնակազմի առկայությունը:

Ինչպես նշված է հաղորդագրության մեջ, մեծ կարևորություն է տրվել հարմարավետությանը և մատչելիությանը: Այդ իսկ պատճառով, նկատի առնելով բոլոր դիմորդների հարմարավետության գաղափարը, կենտրոնը նախագծվել է թեքահարթակներով և նմանատիպ այլ հարմարություններով, որպեսզի դյուրացնի նաև հաշմանդամություն ունեցող դիմորդների մուտքը:

Ընկերությունը կունենա նաև հեռախոսազանգերի սպասարկման կենտրոն: Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվող դիմորդներն այժմ կարող են դիմել VFS Global-ի՝ Վիզայի վերաբերյալ դիմումների ընդունման հարմարավետ կենտրոն և մշտապես ակնկալել ծառայությունների հմուտ և պատշաճ մատուցում:

Վիզայի վերաբերյալ դիմումների ընդունման կենտրոնը կտեղակայվի հետևյալ հասցեում`0010 Երևան, Նալբանդյան փողոց 48/1, 2-րդ հարկ։ Էլեկտրոնային փոստի հասցեն է` info.spar@vfshelpline.com, ինտերնետային հասցեն` www.vfsglobal.com/Spain/Armenia։
Աշխատանքային ժամերն են` երկուշաբթիից-ուրբաթ, ժամը 09:00-16:00։

Վիզայի վերաբերյալ դիմումների ընդունման կենտրոն ներկայացված դիմումների վերաբերյալ միակ որոշումը կայացնողը նախկինի պես կլինի Մոսկվայում Իսպանիայի դեսպանատունը: Մոսկվայում Իսպանիայի, ինչպես նաև Երևանում Լիտվայի դեսպանատները, նույնպես կշարունակեն ուղղակիորեն դիմումներ ընդունել այն հաճախորդներից, ովքեր նախընտրում են այդ տարբերակը (նախնական ժամադրության պարագայում): Վիզայի կենտրոնում դիմումներ ներկայացնելու համար կգանձվի ծառայության վճար:

Իրենց հյուպատոսական կանոնների համաձայն, Իսպանիայի ազգային վիզաների դիմումները (Դ տեսակի` 90 օրից ավելի կամ աշխատանքային վիզայի դեպքում) պետք է նախկինի պես ներկայացվեն Մոսկվայի դեսպանատան հյուպատոսական բաժին` նախապես ժամադրություն վերցնելու միջոցով:-0-