Рейтинг@Mail.ru
USD
391.81
EUR
422.41
RUB
4.6907
GEL
141.32
2025 թ. մարտի 28, ուրբաթ
եղանակը
Երևանում
+10

Հայաստանի հարավային ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է. Տրանսպորտի և կապի նախարարություն

20.10.2014, 13:16
Հայաստանի հարավային ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է, հաղորդում է ՀՀ  տրանսպորտի և կապի նախարարությունը:
Հայաստանի հարավային ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է. Տրանսպորտի և կապի նախարարություն
ԵՐԵՎԱՆ, 20 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանի հարավային ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է, հաղորդում է ՀՀ  տրանսպորտի և կապի նախարարությունը:

«Հոկտեմբերի 20–ին` ժամը 10.00–ի դրությամբ, Վայքում, Սիսիանում, Գորիսում, Կապանում, Մեղրիում  և Վարդենյանց (Սելիմի) լեռնանցքում տեղում է թույլ ձյուն, ինչի հետևանքով Վայք-Սարավան և Գորիս-Սիսիան միջպետական նշանակության ավտոճանապարհներին տեղ- տեղ մերկասառույց է», - նշվում է նախարարության հաղորդագրության մեջ:

Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ավտոճանապարհներին կատարվում են  աղով, ավազով մշակման  և մաքրման աշխատանքներ:

Միաժամանակ միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են:-0-