Рейтинг@Mail.ru
USD
391.57
EUR
426.77
RUB
4.6962
GEL
141.11
2025 թ. մարտի 19, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
+9

Մարտի 31-ին Արարատյան դաշտում և նախալեռներում սպասվում է ջերմաստիճանի անկում. ՀՀ ԱԻՆ

27.03.2014, 10:22
Մարտի 31-ին Արարատյան դաշտում և նախալեռներում սպասվում է ջերմաստիճանի անկում։
Մարտի 31-ին Արարատյան դաշտում և նախալեռներում սպասվում է ջերմաստիճանի անկում. ՀՀ ԱԻՆ
ԵՐԵՎԱՆ, 27 մարտի. /ԱՌԿԱ/.  Մարտի 31-ին Արարատյան դաշտում և նախալեռներում սպասվում է ջերմաստիճանի անկում։

Ինչպես նշում է ՀՀ ԱԻՆ հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի պետական ծառայությունը, գիշերը օդում մինչև 2 աստիճան, հողի մակերևույթին` 5 աստիճան ցուրտ:

Հանրապետության տարածքում մարտի 27-ի գիշերը, 28-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ: 27-ին, օրվա երկրորդ կեսին, 28-ի գիշերը, 29-30-ին ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում, 31-ին հարավային շրջաններում սպասվում են տեղումներ, առանձին վայրերում`  ամպրոպ:

Քամին արևմտյան` 2-7 մ/վրկ, 29-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում 20-25 մ/վրկ արագությամբ:

Օդի ջերմաստիճանը 30-ին կնվազի 8-12 աստիճանով:
 
Երևանում մարտի 27-ի գիշերը, 28-ի ցերեկը, 31-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: 27-ին, օրվա երկրորդ կեսին, 28-ի գիշերը, 29-30-ին ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ և ամպրոպ: Մարտի 29-ին սպասվում է քամու ուժգնացում 18-23 մ/վրկ արագությամբ:-0-