Рейтинг@Mail.ru
USD
377.5
EUR
436.31
RUB
4.4892
GEL
138.97
2026 թ. մարտի 21, շաբաթ
եղանակը
Երևանում
+17

26-ժամ ջուր չի լինի Երևանի վարչական շրջաններից մեկի մի շարք հասցեներում

27.11.2020, 14:46
26-ժամ ջուր չի լինի Երևանի վարչական շրջաններից մեկի մի շարք հասցեներում
26-ժամ ջուր չի լինի Երևանի վարչական շրջաններից մեկի մի շարք հասցեներում

ԵՐԵՎԱՆ, 27 նոյեմբերի․ /ԱՌԿԱ/․ Պլանային ջրանջատում է սպասվում Շենգավիթ վարչական շրջանում նոյեմբերի 30-ից դեկտեմբերի 1-ը։ Այս մասին հայտնում է «Վեոլիա Ջուր»  ընկերության մամուլի ծառայությունը։

Նշվում է, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ նոյեմբերի 30-ին ժամը 20.00-ից մինչև դեկտեմբերի 1-ը ժամը 22:00-ն  կդադարեցվի  Երևանի  Շենգավիթ վարչական շրջանի` Արարատյան 10-րդ բարաք թաղամասի, Արարատյան փողոցի 60-ից - 117/16 և Մանանդյան փողոցի 41/15 - 41/61 համարների  ջրամատակարարումը:

«Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար»,- ասվում է հաղորդագրության մեջ:-0-