Կարեն Կարապետյանը լրջորեն հետևում է երկրի մաքրության հարցին. շաբաթօրյակները կանոնավոր կդառնան

ԵՐԵՎԱՆ, 1 հունիսի. /ԱՌԿԱ/. Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը հինգշաբթի կառավարության նիստում հանձնարարեց ամփոփել մայիսի 27–ին երկրում անցկացված համահանրապետական շաբաթօրյակի արդյունքները և ուրվագծել «Մաքուր Հայաստան» ծրագրի նոր նպատակները։
Նա նշեց, որ շաբաթօրյակի արդյունքներով պարզվել է, որ ավելի քան 750 տնտեսվարող սուբյեկտներ, որոնց թվում են` սննդի և առևտրի օբյեկտներ, գազալցակայաններ և այլ տնտեսվարող սուբյեկտներ, չունեն աղբահանության համապատասխան պայմանագրեր։
«Ավելին, չի բացառվում, որ լրացուցիչ հետազոտությունների դեպքում դրանցից բացի կհայտնաբերվեն նաև այլ տնտեսվարող սուբյեկտներ, որոնք չունեն այդպիսի պայմանագրեր»,– ասաց Կարապետյանը։
Այս իմաստով նա հանձնարարեց պատասխանատու կառույցներին ներկայացնել անցկացված շաբաթօրյակի արդյունքները, ամսվա ընթացքում քայլեր ձեռնարկել տնտեսվարող սուբյեկտներին աղբահանության անհրաժեշտ պայմանագրերով ապահովելու քայլեր, իսկ անհրաժեշտության դեպքում դրանց վերաբերյալ նախաձեռնել վարչական գործեր։
Բացի այդ, վարչապետն առաջարկում է այսուհետ համահանրապետական շաբաթօրյակներ անցկացնել ավելի համակարգված և ավելի հաճախ։
Նա նաև հանձնարարեց պատասխանատու կառույցներին Երևանի սահմաններից դուրս և դրանց հարակից տարածքներում գտնվող զուգարանների և աղբարկղերի գույքագրում կատարել։
Ըստ նրա, պետք է նաև հաշվի առնել սննդի և առևտրի օբյեկտների, գազա և բենզալցակայանների հնարավորությունները և ապահովել դրանց հասանելիությունը երկրի քաղաքացիների և զբոսաշրջիկների համար։
«Սննդի և առևտրի օբյեկտները, ինչպես նաև գազալցակայանները և հանրային բոլոր օբյեկտները, նորմատիվների համաձայն, պետք է ունենան համապատասխան որակի զուգարաններ և աղբարկղեր»,– հիշեցրեց Կարապետյանը։
Նա պահանջեց բոլոր պատասխանատու կառույցներից հետևոլ նախատեսված նորմատիվների իրականացմանը։ -0-