Рейтинг@Mail.ru
USD
381.5
EUR
444.45
RUB
4.9681
GEL
141.26
2025 թ. դեկտեմբերի 7, կիրակի
եղանակը
Երևանում
+3

Կարճատև անձրև և ամպրոպ․ հայտնի է առաջիկա օրերին Հայաստանում սպասվող եղանակը

10.06.2020, 12:20
Կարճատև անձրև և ամպրոպ․ հայտնի է առաջիկա օրերին Հայաստանում սպասվող եղանակը
Կարճատև անձրև և ամպրոպ․ հայտնի է առաջիկա օրերին Հայաստանում սպասվող եղանակը
ԵՐԵՎԱՆ, 10 հունիսի․ /ԱՌԿԱ/․ Հայպետհիդրոմետ օդերևութաբանության կենտրոնը ներկայացրել է առաջիկա օրերի եղանակի տեսությունը։

Հանրապետության տարածքում հունիսի 10-13-ը շրջանների զգալի մասում, 14-ին առանձին շրջաններում կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ: Առանձին վայրերում հնարավոր է նաև կարկուտ:

Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ:

Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի:

Երևանում հունիսի 14-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Հունիսի 10-13-ի կեսօրից հետո քաղաքի առանձին հատվածներում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 15-17 մ/վ:

Մայրաքաղաքում այսօր ցերեկը սպասվում է +30...+32, գիշերը՝ +18...+20 աստիճան տաքություն։-0-