Рейтинг@Mail.ru
USD
381.14
EUR
444.68
RUB
4.9377
GEL
141.15
2025 թ. դեկտեմբերի 5, ուրբաթ
եղանակը
Երևանում
-2

Կարկտահարությունից տուժած գյուղացիների աջակցության հիմնադրամին մոտ 74 մլն դրամ է փոխանցվել

13.06.2013, 14:06
Արմավիրի մարզի կարկտահարությունից տուժած գյուղացիների աջակցության հիմնադրամին մոտ 74 մլն դրամ է փոխանցվել, հինգշաբթի մամուլի ասուլիսի ընթացքում հայտնեց պատգամավոր Ալեքսան Պետրոսյանը։
Կարկտահարությունից տուժած գյուղացիների աջակցության հիմնադրամին մոտ 74 մլն դրամ է փոխանցվել
ԵՐԵՎԱՆ, 13 հունիսի. /ԱՌԿԱ/. Արմավիրի մարզի կարկտահարությունից տուժած գյուղացիների աջակցության հիմնադրամին մոտ 74 մլն դրամ է փոխանցվել, հինգշաբթի մամուլի ասուլիսի ընթացքում հայտնեց պատգամավոր Ալեքսան Պետրոսյանը։

Ըստ նրա, հիմնադրամին փոխանցված միջոցների ընդհանուր գումարից 20 մլն դրամը ստացվել է Ոստիկանությունից, շուրջ 20.1 մլն դրամ փոխանցվել է Պետեկամուտների կոմիտեի կողմից, Կենտրոնական բանկը հիմնադրամին հատկացրել է 10 մլն դրամ, իսկ Հայաստանի խորհրդարանը` շուրջ 6 մլն դրամ։ Արմավիրի քաղաքապետարանը հատկացրել է 1.5 մլն դրամ։

«Ձեռնարկություններից առավելագույն գումարը` 4 մլն դրամը, հատկացրել է «ՄԱՊ» ընկերությունը»,– ասաց Պետրոսյանը։

Նշելով, որ փոխանցումներ են արվել ինչպես ձեռնարկություններից, այնպես էլ սովորական քաղաքացիներից, նա ասաց, որ մի շվեյցարահայ հիմնադրամին 500 դոլար է փոխանցել։

Պատգամավորը հայտնեց նաև, որ նախօրեին պայմանավորվածություն է ձեռք բերվել Երևանի կոնյակի գործարանի հետ մինչև ամսվա վերջ շուրջ 20 մլն դրամ փոխանցելու վերաբերյալ։

Ասելով, որ կարկուտից Հայաստանում վնասի չափը կարող է կազմել մոտ 25 մլրդ դրամ` նա նշեց, որ, չնայած հիմնադրամի հաշիվներում հավաքված գումարի չափին, բոլոր միջոցները կուղղվեն հայ մենատնտեսներին աջակցելու համար։

Կարկտահարությունից տուժած գյուղացիներին միջոցներ կարելի է փոխանցել Կոնվերսբանկում` 1930047127690100 (դրամային հաշիվ) և 1930047127690101 (դոլարային հաշիվ) հաշիվներին։

Մայիսի 12–ին տեղի ունեցած կարկտահարության վնասը կազմում է շուրջ 17 հազար հա գյուղատնտեսական ցանքատարածք։ Մայիսի 23–ին ՀՀ կառավարությունը ծրագիր ընդունեց տուժած գյուղացիներին աջակցելու ուղղությամբ, որը նախատեսում է վնասը փոխհատուցելու տարբեր քայլեր. գյուղատնտեսական վարկերի սպասարկման հարցում անհատական մոտեցում, հողի հարկի վճարման և ոռոգման ջրի օգտագործման վճարման արտոնություններ, նոր հակակարկտային կայանների տեղադրում։ -0-