Рейтинг@Mail.ru
USD
377.67
EUR
448.14
RUB
4.9086
GEL
140.92
2026 թ. փետրվարի 16, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+13

Կաթողիկոսը եկեղեցական-վարչական հարցերով մեկնել է Շվեյցարիա, Մեծ Բրիտանիա, Ավստրիա

19.01.2015, 12:20
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը եկեղեցական-վարչական հարցերով նախօրեին մեկնել է Սփյուռքի թեմեր: Այս մասին հայտնում է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգը:
Կաթողիկոսը եկեղեցական-վարչական հարցերով մեկնել է Շվեյցարիա, Մեծ Բրիտանիա, Ավստրիա
ԵՐԵՎԱՆ, 19 հունվարի. /ԱՌԿԱ/. Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը եկեղեցական-վարչական հարցերով նախօրեին մեկնել է Սփյուռքի թեմեր: Այս մասին հայտնում է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգը:

Հայրապետական այցի ընթացքում Նորին Սրբությունը կլինի Շվեյցարիայի և Մեծ Բրիտանիայի հայոց թեմերում, ինչպես նաև Ավստրիայում, հանդիպումներ կունենա Մայր Աթոռ Ս. Էջմիածնի բարերարների հետ:-0-