Рейтинг@Mail.ru
USD
381.19
EUR
443.21
RUB
4.8908
GEL
141.23
2025 թ. դեկտեմբերի 2, երեքշաբթի
եղանակը
Երևանում
0

Հայկական և արտասահմանյան տպագիր հրատարակությունների` տարածաշրջանում առաջին առցանց խանութն է բացվել Հայաստանում

17.03.2015, 14:38
Հայկական և արտասահմանյան տպագիր հրատարակությունների` տարածաշրջանում առաջին առցանց Pressinfo.am խանութն է բացվել Հայաստանում

Հայկական և արտասահմանյան տպագիր հրատարակությունների` տարածաշրջանում առաջին առցանց խանութն է բացվել Հայաստանում
ԵՐԵՎԱՆ, 17 մարտի. /ԱՌԿԱ/. Հայկական և արտասահմանյան տպագիր հրատարակությունների` տարածաշրջանում առաջին առցանց Pressinfo.am խանութն է բացվել Հայաստանում

«Մեր խնդիրն ընթերցողին թերթեր և ամսագրեր ժամանակին և անխափան հասցնելն է։ Այստեղ նա կգտնի ավելի քան 1000 հայկական և արտասահմանյան թերթեր և ամսագրեր և հարմար որոնողական համակարգի շնորհիվ կարող է կարդալ սիրելի հրատարակությունը», - շնորհանդեսի ժամանակ ասաց նախագծի տնօրեն, «Բիլից-Մեդիա» ՍՊԸ-ի տնօրեն Արմեն Դավթյանը։

Նրա խոսքերով` Pressinfo.am-ի շնորհիվ լուծվում է նաև Հայաստանի հեռավոր շրջաններ մամուլի տեղափոխման հարցը, քանի որ դրանք այդ վայրեր հասնում էին մեծ ուշացումով, իսկ ձմեռային ամիսներին ընդհանրապես չէին հասնում։  

Անդրադառնալով ռուսական թերթերի և ամսագրերի տեղափոխման հարցին` Դավթյանը նշեց, որ այդ հարցն ավելի վատ վիճակում է, քանի որ այդ ռուսական արտադրանքը Հայաստան է բերվում ընդամենը շաբաթը երկու անգամ։ Ընդ որում, այն սովորաբար 3 անգամ ավելի թանկ արժե, քան կայքում դրա էլեկտրոնային տարբերակը։  

«Մեր գրադարանում բոլոր առցանց հրատարակությունների գները 2-3 անգամ ավելի էժան են մեր կրպակներում վաճառվող թղթային տարբերակից։ Հուսով ենք, որ Հայաստանի բնակչության հետաքրքրությունը ընթերցանության և տեղեկացված լինելու նկատմամբ կբարձրանա, առավել ևս, որ կայքում բազմաթիվ անվճար հետաքրքիր հրատարակություններ կան։ Այցելուներին կգրավի նաև «Գրքեր» բաժինը, որտեղ լայնորեն ներկայացված է գրականություն մի քանի լեզվով, այդ թվում` մանկական»,- ասաց Դավթյանը։  

Նրա խոսքերով` Pressinfo.am կայքում ծրագրվում է նաև մամուլի շուկայի, ինչպես նաև նոր հրատարակությունների մասին լուրերի հրապարակում։

«Մյուս կողմից կայքը մեծ հնարավորություն է տալիս հայկական սփյուռքի ներկայացուցիչներին կարդալ հայ մամուլ»,- նշեց Դավթյանը։  

«Բիլից-Մեդիա»-ի տնօրենն ընդգծեց, որ հայկական կայքի ստեղծման գործում մեծ օգնություն է ցուցաբերել Pressa.ru ռուսական ինտերնետային պորտալի ղեկավարությունը, ում հրպարակումներն ավտոմատ կերպով տեղ կգտնեն Pressinfo.am կայքում։ -0-