Рейтинг@Mail.ru
USD
383.74
EUR
450.05
RUB
4.9299
GEL
141.25
2025 թ. հուլիսի 16, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
+30

«Կենգուրու» միջազգային մաթեմատիկական մրցույթում հաղթող է ճանաչվել ութ աշակերտ

23.05.2014, 19:27
«Կենգուրու» միջազգային մաթեմատիկական մրցույթում հաղթող է ճանաչվել ութ աշակերտ, հաղորդեցին «Այբ» կրթական հիմնադրամի մամուլի ծառայությունից։
«Կենգուրու» միջազգային մաթեմատիկական մրցույթում հաղթող է ճանաչվել ութ աշակերտ
ԵՐԵՎԱՆ, 23 մայիսի. /ԱՌԿԱ/. «Կենգուրու» միջազգային մաթեմատիկական մրցույթում հաղթող է ճանաչվել ութ աշակերտ, հաղորդեցին «Այբ» կրթական հիմնադրամի մամուլի ծառայությունից։

«Կենգուրուն» արդեն վեցերորդ տարին անընդմեջ անցկացվում է Հայաստանում, չորրորդ տարին՝  նաև Արցախում: «Կենգուրու 2014»-ին մասնակցել է 3-12-րդ դասարանների 43827 աշակերտ Հայաստանի և Արցախի 1040 դպրոցներից:

«Կենգուրու 2014»-ի հաղթողներն են Զարուհի Հակոբյանը (4-րդ դասարան), Ալբերտ Գևորգյանը (11-րդ դասարան), Էդուարդ Միհրանյանը (12-րդ դասարան), Տիգրան Շախկյանը (12-րդ դասարան), Զինա Ղազարյանը (4-րդ դասարան), Նաիրա Շահբազյանը (4-րդ դասարան), Էրիկ Մելիքյանը (4-րդ դասարան), ինչպես նաև Մհեր Ավետիսյանը (4-րդ դասարան)։

Ի լրումն ութ հաղթողների՝ մրցույթում լավագույն արդյունք է ցուցաբերել և պատվոգրի ու խրախուսական մրցանակի արժանացել 617 աշակերտ: «Այբ» հիմնադրամի կողմից լրացուցիչ հատուկ խրախուսական մրցանակներ են շնորհվում ևս 844 աշակերտի՝ բոլոր այն դպրոցներում, որտեղ չկան «լավագույնի» շեմը հաղթահարած երեխաներ:

Մայիսի 26-ից հունիսի 2-ը «Այբ» կրթական հիմնադրամի կազմակերպիչները շրջելու են Հայաստանի 29 քաղաքներով, ինչպես նաև լինելու են Ստեփանակերտում, որպեսզի անձամբ հանձնեն երեխաների հավաստագրերը, պատվոգրերն ու մրցանակները:

Հայաստանում «Կենգուրու» մրցույթի բացառիկ կազմակերպիչն է «Այբ» կրթական հիմնադրամը: Մրցույթն անցկացվում է Հայաստանում` ՀՀ կրթության և գիտության, Արցախում` ԼՂՀ կրթության և գիտության նախարարությունների հովանու ներքո:
Հայաստանում մրցույթի կազմակերպման գործընկեր` «ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲԸ: --0--