Рейтинг@Mail.ru
USD
392.54
EUR
425.47
RUB
4.6351
GEL
141.59
2025 թ. մարտի 23, կիրակի
եղանակը
Երևանում
-1

Խորովածի փառատոնը կանցկացվի սեպտեմբերի 8–ին ՀՀ Լոռու մարզում

29.08.2012, 16:31
Խորովածի չորրորդ փառատոնը կանցկացվի սեպտեմբերի 8–ին ՀՀ Լոռու մարզի Ախթալա քաղաքում, հաղորդում է «Նովոստի–Արմենիա» գործակալությունը` վկայակոչելով «Հայ խոհարարական ավանդույթների զարգացում և պահպանում» հասարակական կազմակերպության նախագահ Սեդրակ Մամուլյանին։
Խորովածի փառատոնը կանցկացվի սեպտեմբերի 8–ին ՀՀ Լոռու մարզում
ԵՐԵՎԱՆ, 29 օգոստոսի. /ԱՌԿԱ/. Խորովածի չորրորդ փառատոնը կանցկացվի սեպտեմբերի 8–ին ՀՀ Լոռու մարզի Ախթալա քաղաքում, հաղորդում է «Նովոստի–Արմենիա» գործակալությունը` վկայակոչելով «Հայ խոհարարական ավանդույթների զարգացում և պահպանում» հասարակական կազմակերպության նախագահ Սեդրակ Մամուլյանին։

Փառատոնի կազմակերպիչներն են Հայաստանի էկոնոմիկայի նախարարությունը, «Հայ խոհարարական ավանդույթների զարգացում և պահպանում» հասարակական կազմակերպությունը, «Արենի Փառատոն» հիմնադրամը։
«Մենք հուսով ենք, որ փառատոնը թույլ կտա մասնակիցներին ոչ միայն ծանոթանալ այդ հայկական ավանդական ճաշատեսակի պատրաստման տարբեր տեխնոլոգիաներին, այլ նաև հետագայում կխթանի զբոսաշրջիկների հոսքը դեպի այդ հիանալի մարզ»,–չորեքշաբթի լրագրողներին ասաց Մամուլյանը։

Ըստ Մամուլյանի, փառատոնի շրջանակներում նախատեսված են նաև մի շարք այլ միջոցառումներ, այդ թվում՝ երգի և պարի հայկական ազգային անսամբլների համերգը, տարբեր ավանդական խաղեր, հայ նկարիչների աշխատանքների և կերամիկայի նմուշների ցուցահանդեսները։

«Փառատոնի լավագույն մասնակիցներին երեք անվանակարգերում մրցանակներ կհանձնվեն` «Լավագույն ճաշակ և գույն», «Լավագույն ձևավորում» և «Լավագույն գաղափար»։ Ինչպես նաև բոլոր մասնակիցներին հատուկ դիպլոմներ կհանձնվեն»,– ավելացրեց նա։

The Beautified Project հայկական ռոք խմբի հիմնադիր, վոկալիստ և կիթառահար Անդրե Սիմոնյանն իր հերթին նշեց, որ փառատոնի շրջանակներում` Ախթալա քաղաքի Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցու մոտ ռոք խումբը երկու ժամանոց համերգ կունենա և կկատարի իր լավագույն ստեղծագործությունները։

«Համերգի գագաթնակետը կդառնա «Կիլիկա» երգի կատարումը, որի տեսահոլովակը նկարահանվել է այդ եկեղեցու մոտ»,– ասաց նա։

Ախթալա քաղաքի քաղաքապետ Հայկ Խաչիկյանը նշեց, որ խորովածի փառատոնը, որն ավանդաբար անցկացվում է Ախթալայում, կազմակերպվել է «Հյուսիսային դարպասներ» կառավարական ծրագրի շրջանակներում, որն ուղղված է զբոսաշրջության զարգացմանը և ընդունվել է  2009թ.–ին Լոռու մարզի Վանաձոր քաղաքում կայացած արտագնա նիստի ընթացքում։ 

Այստարի հանրապետության տարբեր մարզերում փառատոնի կազմակերպիչները մտադիր են նաև մի շարք այլ միջոցառումներ անցկացնել։ Մասնավորապես` հոկտեմբերի 6–ին Վայոց Ձորի մարզի Արենի գյուղում գինիների փառատոն կկազմակերպվի, իսկ դեկտեմբերի 15–ին Երևանում կանցկացվի ընդհանրացնող միջոցառում` ավանդական հայկական ղափամա ճաշատեսակի պատրաստմամբ։ –0–