Կիևի մերձակայքում հայկական տաճար կկառուցեն
27.08.2012,
17:43
Կիևի մոտ նախատեսվում է հայկական տաճար կառուցել, «ԱՌԿԱ» գործակալությանը տված հարցազրույցում հայտնել է Հայաստանում Ուկրաինայի արտակարգ և լիազոր դեսպան Իվան Կուխտան։

ԵՐԵՎԱՆ, 27 օգոստոսի. /ԱՌԿԱ/. Կիևի մոտ նախատեսվում է հայկական տաճար կառուցել, «ԱՌԿԱ» գործակալությանը տված հարցազրույցում հայտնել է Հայաստանում Ուկրաինայի արտակարգ և լիազոր դեսպան Իվան Կուխտան։
«Կիևի շրջանային վարչությունը հայ համայնքին Կիևի մոտ հողային տարածք է հատկացրել հայկական տաճար կառուցելու համար»,– ասել է դեսպանը։
Նա նշել է, որ ուկրաինական պետությունը զգալի ուշադրություն է դարձնում ոչ միայն ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչների իրավունքների և ազատության ապահովմանը, այլ նաև այն ճարտարապետական հուշարձանների պահպանմանը, որոնք գտնվում են Ուկրաինայի տարածքում։
«Եվ բնական է, քանի որ մենք այդ և մյուս պատմական հուշարձանները մեր ընդհանուր սեփականությունն ենք համարում»,–ասել է Կուխտան։
Ըստ նրա, դրա վկայությունն է 2008թ.–ին Սուրբ Խաչ հայտնի հայկական եկեղեցու 650–ամյա տոնակատարությունը, որին հրավիրված էին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը և Ամենայն Հայոց Գարեգին ІІ Կաթողիկսը։
«Այդ համալիրը վերականգնվել է ուկրաինական պետության հաշվին, ճանապարհը ասֆալտապատվել է, բազմաթիվ այլ խնդիրներ են լուծվել։ Ավելին, որպես այդ հոբելյանի կապակցությամբ Ուկրաինայի Ազգային բանկն առաջին անգամ 10 գրիվեն հուշադրամ է թողարկել՝ վանքի և հայկական խաչքարի պատկերով»,- հիշեցրեց դեսպանը։
Բացի այդ, ըստ նրա, Ուկրաինայի պետական մարմինների աջակցությամբ վերականգնվել են Լվովում գտնվող հայկական Մայր Տաճարի որմնանկարները։
Այսօր պատմական հուշարձանների նորացման ուղղությամբ ակտիվ աշխատանք է տարվում նաև Ղրիմում։
«Ուկրաինան պատշաճ մակարդակով է հատկացումներ կատարում հայերի ճարտարապետական ժառանգության պահպանման համար նախատեսված անհրաժեշտ ֆինանսավորման ուղղությամբ, իսկ Ուկրաինայի գրեթե ողջ տարածքում բնակվող բազմաքանակ հայ համայնքն այսօր բոլոր հնարավորություններն ունի պետությանը մեծ օգուտ բերելու համար և միաժամանակ բոլոր անհրաժեշտ գործիքներն ունի իր մշակութային պահանջները բավարարելու համար»,– ասել է նա։
Կուխտան ընդգծել է, որ ներկա պահին Ուկրաինայում բնակվում են հայկական ծագումով մեծ քանակությամբ ուկրաինացի քաղաքացիներ։ «Օրինակ` դժվարին 90–ականների սկզբին նրանց թիվը կազմել է շուրջ 30 հազար։ Այժմ հայ համայնքի թիվն աճել է մինչև 300 հազարի։ Մեծ մասամբ նրանք իրենց գտել են այս կամ այն ոլորտում, և ոչ միայն արտադրությունում կամ առևտրում, այլ նաև` քաղաքականությունում, մշակույթի ոլորտում։ Ինձ համար շատ հաճելի է արձանագրել այն, որ նրանք մեր երկրի լիարժեք քաղաքացի են զգում»,– ասել է դիվանագետը։
Նա ավելացրել է, որ ուկրաինական պետությունը մշտապես ուշադրության կենտրոնում է պահում մշակութային, հոգևոր պահանջները, ինչպես նաև ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչների, այդ թվում` հայերի, իրավունքների պաշտպանությունը։
«Կարելի է փաստել, որ հայ համայնքն ինտեգրվել է ուկրաինական հասարակությանը, հասարակական-քաղաքական, տնտեսական և մշակութային կյանքում»,– ընդգծել է դիվանագետը։ –0–