Рейтинг@Mail.ru
USD
373.34
EUR
440.35
RUB
4.8937
GEL
138.84
2026 թ. ապրիլի 19, կիրակի
եղանակը
Երևանում
+10

Կոտայքում կարգավորիչը ժամկետանց սննդամթերք է ոչնչացրել

08.05.2020, 14:17
Կոտայքում կարգավորիչը ժամկետանց սննդամթերք է ոչնչացրել
Կոտայքում կարգավորիչը ժամկետանց սննդամթերք է ոչնչացրել

ԵՐԵՎԱՆ, 8 մայիսի./ԱՌԿԱ/. Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Կոտայքի մարզային կենտրոնի աշխատակիցները վերահսկողական միջոցառումներ են անցկացրել մարզի Նոր Գեղի, Արգել և Նոր Հաճն համայնքների մի շարք իրացման կետերում: Այս մասին հայտնում է ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի մամուլի ծառայությունը:

«Արդյունքում Նոր Հաճնի «Մամոյաններ» ՍՊԸ-ին պատկանող սուպերմարկետում և Ա/Ձ Վարազդատ Մկրտչյանին պատկանող իրացման կետում հայտնաբերվել է ժամկետանց սննդամթերք՝ «Հոլսթեն» ապրանքանիշի գարեջուր, «Ջին» ապրանքանիշի սառը սուրճ, «Ջուստ Թեյ» ապրանքանիշի սառը թեյ, սուջուխ, «Օդեսա» ապրանքանիշի և այլ տեսակի եփած-ապխտած երշիկներ և կաթ»,- նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ:

Նշված բոլոր արտադրատեսակները հանվել են իրացումից և տեղում ոչնչացվել՝ խախտելով ամբողջականությունը:-0-