Рейтинг@Mail.ru
USD
379.21
EUR
444.85
RUB
4.8685
GEL
140.89
2026 թ. հունվարի 21, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
-6

Լարսով երթևեկությունը երկու կողմերից սահմանափակված է Ստեփանծմինդայի շրջանում սելավային հոսքի պատճառով

10.09.2025, 12:38
Լարսով երթևեկությունը սահմանափակվել է սելավային հոսքի պատճառով
Լարսով երթևեկությունը երկու կողմերից սահմանափակված է Ստեփանծմինդայի շրջանում սելավային հոսքի պատճառով

ԵՐԵՎԱՆ, 10 սեպտեմբերի․/ԱՌԿԱ/․ Լարսով երթևեկությունը երկու կողմերից սահմանափակված է Ստեփանծմինդայի շրջանում սելավային հոսքի պատճառով, հայտնում է ՀՀ Փրկարար ծառայությունը։

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ վաղ առավոտյան ուժեղ անձրևի հետևանքով Ստեփանծմինդայի շրջանում սելավային հոսք է տեղի ունեցել (Թբիլիսի–Վերին Լարս ավտոճանապարհին): Կատարվում են ճանապարհի մաքրման աշխատանքներ։

Տրանսպորտի շարժը տվյալ ուղղությամբ ժամանակավորապես սահմանափակված է երկու կողմերից։

Փրկարար ծառայությունը նաև տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Կորեայի ձորի ճանապարհի հիմնանորոգման աշխատանքներով պայմանավորված, հաշվի առնելով քարաթափման վտանգը, օգոստոսի 19-ից ճանապարհը ժամանակավորապես փակ է երթևեկության համար։