Рейтинг@Mail.ru
USD
378.89
EUR
440.42
RUB
4.8644
GEL
140.6
2026 թ. հունվարի 20, երեքշաբթի
եղանակը
Երևանում
-2

ԼՂՀ նախագահը ՀԾԿՀ նոր անդամներ է նշանակել

18.07.2013, 17:42
Արցախի Հանրապետության  նախագահ Բակո Սահակյանը հինգշաբթի ստորագրել է հրամանագիր` ԼՂՀ հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի անդամ Սևակ Բեգլարյանի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու մասին՝ իր դիմումի համաձայն, հայտնում է ԼՂՀ նախագահի աշխատակազմի Տեղեկատվության գլխավոր վարչությունը։
ԼՂՀ նախագահը ՀԾԿՀ նոր անդամներ է նշանակել
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 18 հուլիսի. /ԱՌԿԱ/. Արցախի Հանրապետության  նախագահ Բակո Սահակյանը հինգշաբթի ստորագրել է հրամանագիր` ԼՂՀ հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի անդամ Սևակ Բեգլարյանի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու մասին՝ իր դիմումի համաձայն, հայտնում է ԼՂՀ նախագահի աշխատակազմի Տեղեկատվության գլխավոր վարչությունը։

Երկրի ղեկավարի մեկ այլ հրամանագրով` Լիանա Ավանեսյանը նշանակվել է ԼՂՀ հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի անդամ՝ մինչև 2015 թվականի հոկտեմբերի 15-ը պաշտոնավարման ժամկետով։

«Նույն օրը Բակո Սահակյանը ստորագրել է հրամանագիր, համաձայն որի` Գագիկ Խաչատրյանը նշանակվել է ԼՂՀ հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի անդամ՝ հինգ տարի պաշտոնավարման ժամկետով»,– ասվում է հաղորդագրությունում: -0-