Рейтинг@Mail.ru
USD
381.66
EUR
444.4
RUB
4.9734
GEL
141.59
2025 թ. դեկտեմբերի 10, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
+4

ԼՂՀ–ում 2013թ.–ի մարտի 1-ի դրությամբ աշխատանք փնտրող անձանց թվաքանակը կազմել է 3192 մարդ

11.03.2013, 17:20
2013 թվականի մարտի 1-ի դրությամբ աշխատանք փնտրող անձանց թվաքանակը հանրապետությունում կազմել է  3192 մարդ, որոնցից 3038-ը կանայք են, տեղեկացնում են ԼՂՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության մամուլի ծառայությունից:
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 11 մարտի. /ԱՌԿԱ/. 2013 թվականի մարտի 1-ի դրությամբ աշխատանք փնտրող անձանց թվաքանակը հանրապետությունում կազմել է  3192 մարդ, որոնցից 3038-ը կանայք են, տեղեկացնում են ԼՂՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության մամուլի ծառայությունից:

Ինչպես նշված է հաղորդագրության մեջ, գրանցվածների 92.4%-ը կամ 2949 մարդ ստացել է գործազուրկի կարգավիճակ: Հաշվառվածները գերազանցապես Ստեփանակերտի բնակիչներ են` 2648 մարդ: Ամենաքիչը ԼՂՀ Ասկերանի շրջանում` 46 մարդ:

Գրանցված 2949 քաղաքացիներից գործազրկության նպաստ է ստանում 291 անձ, որից 252-ը` կանայք: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ  նպաստառուների թիվը նվազել է  46 մարդով:

2013թ. մարտի 1-ի դրությամբ աշխատանքի են տեղավորվել 11 մարդ, որից  8–ը` կանայք: Նախորդ տարվա  համեմատ այդ ցուցանիշը  նվազել է 45 մարդով:-0-