Рейтинг@Mail.ru
USD
378.86
EUR
449.33
RUB
4.9531
GEL
140.57
2026 թ. հունվարի 29, հինգշաբթի
եղանակը
Երևանում
-6

Լոռի պանրի արտադրությունը կասեցվել է․ տրվել է կարգադրություն խմբաքանակների իրացումն արգելելու, շուկայից հետ կանչելու, ոչնչացնելու մասին․ ՍԱՏՄ

22.09.2025, 10:50
Լոռի պանիրը չի համապատասխանել պահանջներին․ տրվել է կարգադրագիր խմբաքանակը շուկայից հետ կանչելու մասին
Լոռի պանրի արտադրությունը կասեցվել է․ տրվել է կարգադրություն խմբաքանակների իրացումն արգելելու, շուկայից հետ կանչելու, ոչնչացնելու մասին․ ՍԱՏՄ

ԵՐԵՎԱՆ, 22 սեպտեմբերի․/ԱՌԿԱ/․ ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչները ստուգում են իրականացրել «Բիալկա» ՍՊԸ-ին պատկանող կաթնամթերքի արտադրամասում (Կոտայքի մարզ, ք․ Աբովյան), որի ընթացքում կատարել են ապրանքնատեսակների նմուշառում և հանձնել լաբորատոր հետազոտության, հաղորդում է գերատեսչության մամուլի ծառայությունը։

Ըստ փորձաքննության արդյունքների՝ «Լոռի» 50%» (արտադրված 14.07.2025թ) արտադրատեսակի նմուշը ԱՑԽՄ (աղիքային ցուպիկի խմբի մանրէներ), ցուցանիշով, չի համապատասխանել ԵԱՏՄ տեխնիկական կանոնակարգով սահմանված պահանջներին։

Արտադրողին տրվել են խմբաքանակների իրացումն արգելելու, շուկայից հետ կանչելու, ոչնչացնելու կամ օգտահանելու մասին կարգադրագրեր, հանձնարարվել է ապահովել արտադրանքի համապատասխանությունը գործող տեխնիկական կանոնակարգերին:

Արտադրատեսակի արտադրությունը կասեցվել է, սահմանվել է ժամկետ խախտումները վերացնելու համար։