Ռուսաստանը տեղեկատվական պատերազմ չի մղում, նա իր տեսակետն է ներկայացնում. փորձագետ
04.11.2014,
12:27
Ռուսաստանը տեղեկատվական պատերազմ չի մղում, նա հետևողականորեն իր տեսակետն է ներկայացնում միջազգային օրակարգի առանցքային հարցերի վերաբերյալ, նախօրեին ասաց «Ռոսիա սեգոդնյա» ՄԼԳ Մերձավոր արտասահմանի երկրների տնօրինության` ԶԼՄ–ների հետ փոխգործակցության վարչության պետ, հայտնի հաղորդավար, գրող և հրապարակախոս Արմեն Գասպարյանը հայկական 106.0 FM հայկական ռադիոկայանի «Ստատուս քվո» ծրագրի եթերում։

ԵՐԵՎԱՆ, 4 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Ռուսաստանը տեղեկատվական պատերազմ չի մղում, նա հետևողականորեն իր տեսակետն է ներկայացնում միջազգային օրակարգի առանցքային հարցերի վերաբերյալ, նախօրեին ասաց «Ռոսիա սեգոդնյա» ՄԼԳ Մերձավոր արտասահմանի երկրների տնօրինության` ԶԼՄ–ների հետ փոխգործակցության վարչության պետ, հայտնի հաղորդավար, գրող և հրապարակախոս Արմեն Գասպարյանը հայկական 106.0 FM հայկական ռադիոկայանի «Ստատուս քվո» ծրագրի եթերում։
«Գոլոս Ռոսիի» և «Նովոստի–Արմենիա» գործակալության համատեղ նախագիծ տեղեկատվական–վերլուծական նոր ռադիոկայանը երկուշաբթի աշխատանքը սկսեց Հայաստանում` 106.0 FM հաճախականությամբ։
«Ռուսաստանը դա անում է հետևողականորեն ոչ միայն միջազգային կազմակերպություններում, ոչ միայն քաղաքական ռաուտների ժամանակ, այլ նաև զանգվածային լրատվամիջոցների օգնությամբ»,– ասաց Գասպարյանը։
Ըստ նրա` որևէ բանի մասին օբյեկտիվ լրատվությունը չի կարող ընկալվել որպես տեղեկատվական պատերազմ։
«Տեղեկատվական պատերազմն այն է, երբ չգիտես սահմաններն ու ափերը։ Մենք խոսում ենք իրադարձությունների օբյեկտիվ լուսաբանման կարևորության, տեղեկատվության վերլուծության կարևորության, այլ ոչ թե հասարակության մեջ կարգախոսներ լցնելու մասին»,– նշեց Գասպարյանը։
Ըստ նրա` Հայաստանի շահերի տեսանկյունից 106.0 FM հաճախականությամբ տեղեկատվական–լրատվական նոր ռադիոկայանի ստեղծումը նորմալ գործընթաց է, որի նպատակն է իրազեկել հանրությանն այն գործընթացների մասին, որոնք կատարվում են Հայաստանի Հանրապետությունում և աշխարհում»,– ասաց Գասպարյանը։ -0-