Рейтинг@Mail.ru
USD
379.99
EUR
441.32
RUB
4.8785
GEL
141.01
2026 թ. հունվարի 18, կիրակի
եղանակը
Երևանում
-2

Մասնագիտական կողմնորոշման համակարգի զարգացման հայեցակարգը Հայաստանում կիրագործվի եռաստիճան մոդելով

24.12.2012, 17:20
Մասնագիտական կողմնորոշման համակարգի զարգացման հայեցակարգը Հայաստանում կիրականացվի եռաստիճան մոդելով, երկուշաբթի լրագրողներին հայտնեց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Երիտասարդների մասնագիտական կողմնորոշման կենտրոնի տնօրեն Հայկուհի Գևորգյանը։
Մասնագիտական կողմնորոշման համակարգի զարգացման հայեցակարգը Հայաստանում կիրագործվի եռաստիճան մոդելով
ԵՐԵՎԱՆ, 24 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Մասնագիտական կողմնորոշման համակարգի զարգացման հայեցակարգը Հայաստանում կիրականացվի եռաստիճան մոդելով, երկուշաբթի լրագրողներին հայտնեց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Երիտասարդների մասնագիտական կողմնորոշման կենտրոնի տնօրեն Հայկուհի Գևորգյանը։

Ըստ նրա, հայեցակարգն ուղղված է մասնագիտության ընտրության հետ կապված խնդիրների լուծմանը։

«Հաճախ դպրոցականներն ընտրում են շուկայում պահանջարկ չունեցող մասնագիտություններ, իսկ մասնագիտություն ընտրած երիտասարդները և մասնագիտական կրթական հաստատություններում սովորողները քիչ բան գիտեն մասնագիտության մասին»,– ասաց Գևորգյանը։

Ըստ նրա, ճիշտ մոտեցման և մասնագիտական հմտությունների զարգացման դեպքում ստացած մասնագիտության շնորհիվ կարելի է սեփական գործն ունենալ։

«Այդ խնդիրների լուծման համար առաջարկվում է եռաստիճան մոդել։ Առաջին փուլն ընդհանուր կրթությունն է, որտեղ սկսվում է և պետք է տրամաբանորեն շարունակվի երեխայի անհատական զարգացումը, քանի որ մասնագիտության հիմքերից մեկն անձնական որակներն են... Երեխան դպրոցական տարիքից պետք է հասկանա, թե ինչ է կարիերան և դրա ծրագրումն այդ բառի լայն իմաստով»,– ասաց Գևորգյանը։

Նա նկատեց, որ երկրորդ պլատֆորմը մասնագիտական կրթական հաստատություններն են։ «Այստեղ կարևոր է «կարիերայի կառավարման» կրթական ծրագրի ներդրումը, որը կընդգրկի ամենատարբեր թեմաներ` անձի ինքնաբացահայտումից, մասնագիտական կողմնորոշումից մինչև աշխատաշուկայում դրսևորած վարքը»,– ընդգծեց կենտրոնի ղեկավարը։

Ըստ նրա, երրորդ հարթակը մասնագիտական կողմնորոշման հնարավորություններ տրամադրող կառույցն է կրթական համակարգից դուրս։ Մասնավորապես, դրանք կլինեն համալիր սոցիալական ծառայություններ մատուցող տարածաշրջանային կենտրոններ։

Աշխատանքի և սոցիալական հարցերի և Կրթության և գիտության նախարարությունների կողմից մշակած մասնագիտական կողմնորոշման համակարգի զարգացման հայեցակարգը հավանության է արժանացել կառավարության կողմից 2012 թվականի հոկտեմբերին։

Փաստաթղթի շրջանակներում 2012-2015 թվականներին ծրագրվում են համակարգի ներդրման միջոցառումներ կրթության և զբաղվածության ոլորտներում։ -0-