Рейтинг@Mail.ru
USD
381.5
EUR
444.45
RUB
4.9681
GEL
141.26
2025 թ. դեկտեմբերի 7, կիրակի
եղանակը
Երևանում
+3

ՎՏԲ-Հայաստան Բանկը և Mastercard- նառաջարկում են վճարել անհպում քարտերով մինչև 20.000 ՀՀ դրամ ՝ առանց PIN կոդ մուտքագրելու

07.05.2020, 19:10
ՎՏԲ-Հայաստան Բանկը և Mastercard- նառաջարկում են վճարել անհպում քարտերով մինչև 20.000 ՀՀ դրամ ՝ առանց PIN կոդ մուտքագրելու
ՎՏԲ-Հայաստան Բանկը և Mastercard- նառաջարկում են վճարել անհպում քարտերով մինչև 20.000 ՀՀ դրամ ՝ առանց PIN կոդ մուտքագրելու

ԵՐԵՎԱՆ, 7 մայիսի․ /ԱՌԿԱ/․ ՎՏԲ-Հայաստան Բանկը և Mastercard միջազգային վճարահաշվարկային համակարգն ավելացրել են անհպում քարտերի վճարումների առավելագույն չափը` 10.000 ՀՀ դրամից մինչև 20.000 ՀՀ դրամ` առանց PIN կոդի մուտքագրման անհրաժեշտության: Այս մասին հայտնում է բանկի մամուլի ծառայությունը։

ՀՀ-ում Արտակարգ դրության պայմաններում ՎՏԲ-Հայաստան Բանկը հորդորում է իր հաճախորդներին գնումներ կատարել և վճարումներ իրականացնել անկանխիկ:

ՎՏԲ-Հայաստան Բանկի Mastercard քարտերն աշխատումեն PayPass տեխնոլոգիայով, ինչը հնարավորություն է տալիս վճարել քարտով մինչև 20.000 ՀՀ դրամ` ակնթարթորեն, POS տերմինալին մեկ հպումով և առանց PIN կոդի մուտքագրման:

ՎՏԲ-Հայաստան Բանկի Mastercard քարտերը հարմար են օգտագործման մեջ և ունեն մի շարք  առավելություններ՝

  • Բազմարժութային են՝ միաժամանակ ներառում են հաշիվներ 4 հիմնական արժույթներով` ՀՀ դրամ, ԱՄՆ դոլար, Եվրո և ՌԴ ռուբլի,
  • Բացարձակապես անվտանգ և պաշտպանված` աշխատում են չիպային կրիչներով, այլ ոչ թե ժապավենային. դրանք ավելի դժվար է կեղծել, նաև քարտերը միացված են Secure Code ծառայությանը, որնառցանց գնումների իրականացման պահին պահանջում է հաստատում` SMS հաղորդագրության միջոցով:

Ինչպես նաևՎՏԲ-Հայաստան Բանկի Mastercard քարտերով կարելի է՝

  • Ստանալ դրամական փոխանցումներ արտերկրից՝ Կոնտակտային կենտրոն մեկ զանգ կատարելով ու նշելով Ձեր անձնական տվյալները, փոխանցման կոդը և գումարը;
  • Կատարել քարտային հաշիվների առցանց համալրում  TelCell և Easy Pay վճարային տերմինալների միջոցով;
  • Կատարել քարտային հաշիվների համալրում cash in բանկոմատների միջոցով՝ մեկ գործարքով տարբեր արժողության թղթադրամներ մուտքագրելով:

Mastercard Gold քարտերով կարելի է կանխիկացնել ՎՏԲ խմբի ԱՊՀ երկրների և Վրաստանի բանկոմատներում՝ 0% միջնորդավճարով: Mastercard քարտերը կարելի է օգտագործել աշխարհի ավելիքան 1 մլն բանկոմատներում ևկանխիկ վճարումներ կատարել ավելի քան 32 մլն առևտրի և սպասարկման կետերում:

Մանրամասն տեղեկատվություն Բանկի քարտերի մասին կարելի է ստանալ Բանկի պաշտոնական կայքում՝ կամ՝ զանգահարելով Կոնտակտային կենտրոն՝ 87-87 հեռախոսահամարով:

Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:

«ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ–ն ՎՏԲ միջազգային ֆինանսական խմբի մասնակից է դարձել 2004թ. ապրիլին: Այս պահին ՌԴ–ում մեծությամբ երկրորդ «ՎՏԲ Բանկ» ԲԲԸ–ն «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ–ի 100% բաժնետոմսերի փաթեթի միանձնյա բաժնետերն է։ Բանկը հիմնական ցուցանիշների մի ամբողջ շարքով մշտապես ներառվում է ՀՀ բանկային համակարգի առաջատարների ցանկում:-0-