Рейтинг@Mail.ru
USD
384.26
EUR
452.58
RUB
4.8832
GEL
141.37
2025 թ. հուլիսի 5, շաբաթ
եղանակը
Երևանում
+19

Մայր Աթոռում կգործի Արցախի հոգևոր-մշակութային ժառանգության հարցերով գրասենյակ

24.11.2020, 13:40
Մայր Աթոռում կգործի Արցախի հոգևոր-մշակութային ժառանգության հարցերով գրասենյակ
Մայր Աթոռում կգործի Արցախի հոգևոր-մշակութային ժառանգության հարցերով գրասենյակ

ԵՐԵՎԱՆ, 24 նոյեմբերի./ԱՌԿԱ/. Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրապետական տնօրինությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հաստատվել է Արցախի հոգևոր-մշակութային ժառանգության հարցերով գրասենյակ։ Այս մասին հաղորդում է Սուրբ Էջմիածնի մամուլի ծառայությունը:

Գրասենյակի պատասխանատու է նշանակվել Մայր Աթոռի միաբան Հոգեշնորհ Տ․ Գարեգին վարդապետ Համբարձումյանը։

 

Արցախի եկեղեցիներում վանդալիզմի դեպքերի և սպառնալիքների մասին

Ինչպես հայտարարություն է տարածել ՀՀ ԱԳՆ-ն, կրակի դադարեցման ուժի մեջ մտնելուց հաշված օրեր անց ողջ աշխարհը կրկին ականատես է դառնում հայ ժողովրդի և հայկական հոգևոր, պատմամշակութային ժառանգության նկատմամբ Ադրբեջանի անհանդուրժող և ռասիստական վերաբերմունքի դրսևորումներին։ Ադրբեջանական մեդիա տիրույթում շրջանառվում են Արցախի խաղաղ բնակչության հանդեպ վայրագությունների իրականացման, խաչքարերի, կրոնական հաստատությունների, հուշարձանների պղծման և դիտավորյալ ոչնչացման բազմաթիվ տեսագրություններ և լուսանկարներ:

Այս առումով հատկապես աղաղակող է ադրբեջանական բարբարոսության թիրախ դարձած Շուշիի Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցու սրբապղծումը:

ՅՈՒՆԵՍԿՕ-ի պատասխանը

Վերջերս Արցախի ԱԳՆ-ն նամակ է հղել ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Օդրի Ազուլեին ՝ կապված Ադրբեջանի կողմից հայկական պատմական, կրոնական և մշակութային հուշարձանների նկատմամբ իրականացվող պղծման փաստերի և վանդալիզմի գործողությունների հետ:

Ավելի ուշ, Ազուլեն հաստատել է իր պատրաստակամությունը առաքելություն ուղարկել Լեռնային Ղարաբաղ՝ կազմելու համար առավել նշանակալի մշակութային վայրերի ակնարկ` որպես տարածաշրջանի ժառանգության արդյունավետ պաշտպանության նախապայման: Կազմակերպությունը մտադիր է համագործակցել բոլոր շահագրգիռ գործընկերների հետ` այդպիսի առաքելության համար պայմաններ ստեղծելու շուրջ. Սկսվել են բարձր մակարդակի խորհրդատվություններ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների հետ:

Մի քանի օր առաջ ռուս խաղաղապահներն արդեն դիտակետ են հիմնել Քարվաճառի շրջանում (Քելբաջար) հայտնի Դադիվանքի տաճարի մոտ:-0-