Հայաստանում նշվող Մայրության և գեղեցկության օրվա կապակցությամբ Google–ն անիմացիոն տարբերանշան է տեղադրել իր գլխավոր էջում
07.04.2015,
16:41
Google–ն իր գլխավոր էջում անիմացիոն տարբերանշան է տեղադրել ապրիլի 7–ին Հայաստանում նշվող Մայրության և գեղեցկության օրվա կապակցությամբ։
ԵՐԵՎԱՆ, 7 ապրիլի. /ԱՌԿԱ/. Google–ն իր գլխավոր էջում անիմացիոն տարբերանշան է տեղադրել ապրիլի 7–ին Հայաստանում նշվող Մայրության և գեղեցկության օրվա կապակցությամբ։
Մայր կարապն ու թևի տակ ծվարող ճուտիկը վերածվում են փոքրիկ ընձառյուծի, որի կողքին մայր ընձառյուծն է հայտնվում, այնուհետև նրանք վերածվում են մայր նապաստակի` փոքրիկ նապաստակների հետ, և վերջում հայտնվում է կինը` փոքրիկ երեխայի հետ։ Google–ը հայ կանանց այսպես է որոշել շնորհավորել տոնի կապակցությամբ։
Google–ը կանոնավոր կերպով փոխարինում է իր տարբերանշանը այսպես կոչված doodle–ների (անգլերեն doodle նշանակում է «խզբզել»)։ Սովորաբար տարբերանշան է հայտնվում տոնական օրերին, հայտնի մարդկանց ծննդյան օրերին և խոշոր իրադարձությունների ժամանակ։
Դրանք նկարներ են, անիմացիաներ և խաղեր, որոնք ստեղծվում են Google–ի տարբերանշանի հիման վրա։ Հայտնվում են որոնողական համակարգի գլխավոր էջում տարբեր իրադարձությունների, տոների և հոբելյանների կապակցությամբ։ Այս հայեցակարգը ստեղծվել է 1998թ.–ին, երբ ընկերությունը դեռ կորպորացիա չէր դարձել։
Google–ի հիմնադիրներ Լարին և Սերգեյը ցանկանում էին պատմել, որ մասնակցել են Նևադա նահանգի անապատում անցկացվող Burning Man փառատոնին, և նրանք ձևափոխեցին կորպորատիվ տարբերանշանը։ Պատկերը տեղադրեցին «Google» բառի երկրորդ «o» տառի հետևում։ Ձևափոխված տարբերանշանի միջոցով Google–ի հիմնադիրները ցանկանում էին կատակով տեղեկացնել, որ գործուղման են մեկնել (անգլերեն` out of office)։ Առաջին տարբերանշանը համեմատաբար հասարակ էր, սակայն հենց այսպես է ծնվել կարևոր իրադարձությունների կապակցությամբ ընկերության տարբերանշանը զարդարելու գաղափարը։
2000թ.–ին Լարին և Սերգեյը խնդրել էին մասնագետ Դենիս Խվանին, ով այն ժամանակ դեռ ստաժավորում էր անցնում, տարբերանշան պատրաստել Բաստիլի գրավման օրվա կապակցությամբ։ Պատկերն այնքան էր դուր եկել օգտատերերին, որ Դենիսը նշանակվել էր այդ գործի պատասխանատու։ Շուտով տարբերանշանները սկսեցին ավելի հաճախ հայտնվել Google–ի գլխավոր էջում։ Սկզբում հայտնվում էին միայն մեծ տոների կապակցությամբ, իսկ այսօր կորպորացիան տարբերանշաններ է հրապարակում ամենատարբեր իրադարձությունների կապակցությամբ։
Ժամանակի ընթացքում doodle–ների սկսեցին ավելի հայտնի դառնալ ողջ աշխարհում։ Այժմ դրանց ստեղծման գործով զբաղվում է տաղանդավոր նկարիչների և ինժեներների մի ողջ թիմ։ Այսօրվա դրությամբ ստեղծվել է ավելի քան 2000 տարբերանշան։–0–