Рейтинг@Mail.ru
USD
391.59
EUR
421.7
RUB
4.6712
GEL
141.37
2025 թ. մարտի 28, ուրբաթ
եղանակը
Երևանում
+22

Երևանում մեկնարկել է 650 հազար եվրո բյուջե ունեցող հակակոռուպցիոն ծրագիրը

25.03.2014, 13:25
Երևանում երեքշաբթի մեկնարկել է 650 հազար եվրո բյուջե ունեցող հակակոռուպցիոն ծրագիրը։
Երևանում մեկնարկել է 650 հազար եվրո բյուջե ունեցող հակակոռուպցիոն ծրագիրը
ԵՐԵՎԱՆ, 25 մարտի. /ԱՌԿԱ/. Երևանում երեքշաբթի մեկնարկել է 650 հազար եվրո բյուջե ունեցող հակակոռուպցիոն ծրագիրը։

«Կոռուպցիայի դեմ պայքարի բազմակողմանի խթանում»  ծրագիրն իրականացնում է «Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիա» ՀՄ–ն` «Ինֆորմացիայի ազատության կենտրոն» ՀՄ–ի հետ համագործակցությամբ և ԵՄ–ի ֆինանսավորմամբ։ 2014 թվականի հունվարին մեկնարկած եռամյա ծրագիրը կտևի մինչև 2016 թվականի դեկտեմբեր։

«Ծրագրի հիմնական նպատակը հասարակական կազմակերպությունների դերի ավելացումն է Հայաստանում հակակոռուպցիոն բարեփոխումների խթանման և իրագործման գործում», - ծրագրի բացման ժամանակ հայտնեց ծրագրի ղեկավար Կարեն Զադոյանը։

Նրա խոսքով` ծրագրի շրջանակում նախատեսվում է նաև հակակոռուպցիոն մարմին ստեղծել, որում կներգրավվեն ողջ հասարակության հասարակական կազմակերպությունները։

Զադոյանը հայտնեց նաև, որ ծրագիրը կիրականացվի Հայաստանի բոլոր մարզերում, այդ կապակցությամբ մեկնարկից մեկ շաբաթ առաջ ծրագրի կազմակերպիչներն այցելել են Հայաստանի մի շարք քաղաքներ` Գյումրի, Վանաձոր, Գավառ և Կապան, որտեղ սեմինարներ են անցկացրել տեղական ինքնակառավարման մարմինների և այդ քաղաքներում գործող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներին նոր ծրագրի մեկնարկի վերաբերյալ տեղեկացնելու համար։

Զադոյանը հայտնեց նաև, որ ծրագրի ընդհանուր գումարից 585 հազար եվրոն կտրամադրի ԵՄ–ն, մնացած կհատկացվի այլ ֆինանսական աղբյուրների կողմից։

Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիա» հասարակական կազմակերպությունը ստեղծվել է 1995թ.-ին ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետի մի խումբ ուսանողների և երիտասարդ իրավաբանների կողմից: Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի ստեղծման հիմնական նպատակն էր համախմբել նոր սերնդի իրավաբանների ներուժը և աջակցել Հայաստանի կայացմանը, որպես անկախ, ժողովրդավարական, իրավական պետություն:-0-

«Ինֆորմացիայի ազատության կենտրոն» հասարակական կազմակերպությունը հիմնադրվել է 2001 թ.-ի հուլիսի 1-ին Երեւանում մի խումբ լրագրողների եւ իրավաբանների կողմից: ԻԱԿ-ի առաքելությունն է նպաստել տեղեկատվության ազատության մասին օրենսդրության կիրառմանը, ՀՀ կառավարման համակարգի թափանցիկությանն ու հրապարակայնությանը և այդ համակարգում քաղաքացիական հասարակության մասնակցության ապահովմանը:-0-