Рейтинг@Mail.ru
USD
391.74
EUR
426.88
RUB
4.5721
GEL
141.28
2025 թ. մարտի 17, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+7

Մեկնարկում է ՎՏԲ-Հայաստան Բանկի և Mastercard-ի համատեղ ակցիան

09.07.2018, 17:16
ՎՏԲ-Հայաստան Բանկը Mastercard միջազգային վճարային համակարգի հետ համատեղ հայտարարում են հերթական ակցիայի մեկնարկի մասին, հայտնում է բանկի մամուլի ծառայությունը։
Մեկնարկում է ՎՏԲ-Հայաստան Բանկի և Mastercard-ի համատեղ ակցիան

 ԵՐԵՎԱՆ, 9 հուլիսի. /ԱՌԿԱ/. ՎՏԲ-Հայաստան Բանկը Mastercard միջազգային վճարային համակարգի հետ համատեղ հայտարարում են հերթական ակցիայի մեկնարկի մասին, հայտնում է բանկի մամուլի ծառայությունը։

Ակցիայի նպատակն անկանխիկ վճարումները խթանելն է։

Ինչպես նշվում է հաղորդման մեջ, կատարելով գնումներ և վճարելով ՎՏԲ-Հայաստան Բանկի Mastercard վճարային քարտերով, հաճախորդները կստանան հնարավորություն շահելու արժեքավոր մրցանակներ՝ կենցաղային տեխնիկայի ձերքբերման հավաստագրեր և գլխավոր մրցանակ՝ Renault Logan ավտոմեքենա:

Ակցիային մասնակցելու համար ՎՏԲ-Հայաստան Բանկի կողմից թողարկված Mastercard քարտապաններին, ինչպես նաև նրանց, ովքեր կձևակերպեն ՎՏԲ-Հայաստան Բանկի Mastercard քարտեր ակցիայի անցկացման ընթացքում, անհրաժեշտ է հուլիսի 1–ից մինչև հոկտեմբերի 1–ը ներառյալ ընկած ժամանակահատվածում կատարել անկանխիկ գործարքներ` նվազագույնը 100.000 ՀՀ դրամ և ավելի գումարի չափով ՀՀ և արտերկրի բոլոր առևտրի/սպասարկման կետերում, ինչպես նաև ինտերնետում, կուտակել բոնուսներ և մասնակցել Բանկի կողմից խաղարկվող արժեքավոր մրցանակների խաղարկությանը:

«Ակցիայի ավարտից հետո 100 ամենաշատ բոնուսային միավոր կուտակած քարտապանները կմասնակցեն կենցաղային տեխնիկայի ձեռքբերման 10 հավաստագրերի և գլխավոր մրցանակ` Renault Logan ավտոմեքենայի խաղարկությանը»,– ասվում է հաղորդման մեջ։

Խաղարկությունը կանցկացվի վիճակախաղի միջոցով և ուղիղ եթերով կհեռարձակվի հեռուստատեսությամբ:

#երբշահումես ակցիայի անկացման մանրամասն պայմաններին կարելի է ծանոթանալ ՎՏԲ-Հայաստան Բանկի մասնաճյուղերում, www.vtb.am պաշտոնական կայքում, ինչպես նաև զանգահարելով ՎՏԲ-Հայաստան Բանկի Միասնական տեղեկատվական կենտրոն՝ 87-87 հեռախոսահամարով:

ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ–ն ՎՏԲ միջազգային ֆինանսական խմբի մասնակից է դարձել 2004թ. ապրիլին: «ՎՏԲ Բանկ» ԲԲԸ–ն «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ–ի 100% բաժնետոմսերի փաթեթի միանձնյա բաժնետերն է։ Բանկը հիմնական ցուցանիշների մի ամբողջ շարքով մշտապես ներառվում է ՀՀ բանկային համակարգի առաջատարների թվի մեջ: Ներկա դրությամբ բանկն ունի ամենալայն մասնաճյուղային ցանցը ողջ երկրում` 67 մասնաճյուղ: -0-