Рейтинг@Mail.ru
2025 թ. դեկտեմբերի 14, կիրակի
եղանակը
Երևանում
+3

Միասնական երթուղային ցանց պետք է ներդրվի Հայաստանում 2018 թվականի առաջին կիսամյակում

13.10.2017, 13:16
2018 թվականի առաջին կիսամյակի վերջում Հայաստանում պետք է ներդրվի միասնական երթուղային ցանց, նախօրեին կառավարության նիստում ասել է վարչապետ Կարեն Կարապետյանը։
Միասնական երթուղային ցանց  պետք է ներդրվի Հայաստանում 2018 թվականի առաջին կիսամյակում

ԵՐԵՎԱՆ, 13 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. 2018 թվականի առաջին կիսամյակի վերջում Հայաստանում պետք է ներդրվի միասնական երթուղային ցանց, նախօրեին կառավարության նիստում ասել է վարչապետ Կարեն Կարապետյանը։

Հայաստանի կառավարությունը հավանություն է տվել «Տրանսպորտի մասին» ՀՀ օրենքում օրենսդրական փոփոխությունների փաթեթին, որը ենթադրում է երկրում ներդնել միասնական երթուղային ցանց։

Ինչպես նշեց ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը փոփոխությունները ներկայացնելիս, միասնական ցանցն ամեն մարզում ենթադրում է մեկ օպերատորի ներկայություն, ով կսպասարկի բոլոր երթուղայինները, այդ թվում` այն ուղղություները, որոնք այսօր ձեռնտու չեն որպես առանձին ուղղություն։

Միևնույն ժամանակ նա նշեց, որ մարզերից մեկում` ենթադրաբար, Արմավիրի մարզում, նախատեսվում է փորձնական ծրագիր իրականացնել, զուգահեռաբար աշխատելով նմանատիպ ցանցերի մշակման վրա բոլոր մարզերում, ինչը, ենթադրաբար, կհաջողվի ավարտել տարվա ընթացքում։

Ինչպես նշել է վարչապետ Կարեն Կարապետյանը, երկրում փաստորեն ստեղծվում է օրենսդրական դաշտ, որը կկարգավորի տրանսպորտային ցանցը։

«Մենք ցանկանում ենք այնպիսի տրանսպորտային ցանց առաջարկել, որի շնորհիվ Հայաստանում ոչ մի բնակավայր չի մնա սպասարկումից դուրս, միևնույն ժամանակ նախատեսվում է կնքել երկարատև համաձայնություններ ներդրողների հետ, ինչը հնարավորություն կտա ներգրավել ավելի շատ ներդրումներ», – ասել է Կարապետյանը։

Վարչապետը հանձնարարել է ակտիվացնել ցանցի ներդման աշխատանքները և փորձնական ծրագրի ավարտից հետո սկսել ցանցի լայնածավալ գործարկումը։

Այսօրվա դրությամբ Հայաստանի 100–ից ավելի բնակավայրերում չեն գործում երթուղայիններ, ինչը պայմանավորված է և՛ ճանապարհների որակով, և՛  մարդկանց քանաքով։ –0–