Рейтинг@Mail.ru
USD
388.08
EUR
430.96
RUB
4.8131
GEL
141.56
2025 թ. մայիսի 14, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
+20

Մոսկվա-Երևան 4-րդ չարտերային չվերթով հայրենիք է վերադառնում 203 ՀՀ քաղաքացի (ՖՈՏՈ)

22.04.2020, 18:46
Մոսկվա-Երևան 4-րդ չարտերային չվերթով հայրենիք է վերադառնում 203 ՀՀ քաղաքացի. ՖՈՏՈ
Մոսկվա-Երևան 4-րդ չարտերային չվերթով հայրենիք է վերադառնում 203 ՀՀ քաղաքացի (ՖՈՏՈ)

ԵՐԵՎԱՆ, 22 ապրիլի./ԱՌԿԱ/. Մոսկվա-Երևան չորրորդ չարտերային թռիչքով Հայաստան է վերադառնում 203 քաղաքացի։ Այս մասին նշվում է ՌԴ-ում ՀՀ դեսպանության Facebook-յան էջում:

««S7» ավիաընկերության օդանավը «Դոմոդեդովո» օդանավակայանից ուղղություն վերցրեց դեպի Երևան: Համընդհանուր ջանքերով հնարավոր դարձավ ապահովել քաղաքացիների անվճար մեկնումը հայրենիք»,- նշում են դեսպանությունից:

Հաղորդվում է, որ օդանավով Հայաստան են տեղափոփվում նաև ռուսական կողմից ՀՀ Առողջապահության նախարարության համար փոխանցված կորոնավիրուսի ախտորոշման թեստերը, ռեագետներն ու մեր հայրենակիցների կողմից հումանիտար օգնության շրջանակներում հավաքագրված առաջին անհրաժեշտության պարագաները (դիմակներ, ձեռնոցներ, ախտահանիչ լուծույթներ և այլն)։

Հիշեցնենք, որ ապրիլի 6-ին և 7-ին չարտերային չվերթով Ռուսաստանից Հայաստան վերադարձան ավելի քան 400 քաղաքացի, իսկ ապրիլի 13-ին արդեն 3-րդ չարտերայինով՝ ևս 230 ՀՀ քաղաքացի:

Հիշեցնենք, որ կորոնավիրուսի տարածումը կանխելու համար Ռուսաստանը մարտի 27-ին դադարեցրել է կանոնավոր և չարտերային թռիչքները դեպի այլ երկրներ: Ապրիլի 4-ի 00: 00-ից դադարեցվել են նաև միջազգային չվերթները ՌԴ քաղաքացիներից հայրենիք վերադարձի համար, որի համար նախկինում բացառություն էր արվել:

Հայաստանում մարտի 16–ին մեկ ամսով հայտարարվել էր արտակարգ դրության ռեժիմ կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով։ Մարտի 24–ից ապրիլի 12–ը գործում էին մարդկանց տեղաշարժի և տնտեսական գործունեության սահմանափակումներ։ Ապրիլի 13–ին կառավարությունը որոշեց մեկ ամսով երկարացնել արտակարգ դրության ռեժիմը` մինչև 2020թ.–ի մայիսի 14–ը ժամը 17։00–ն։-0-