Рейтинг@Mail.ru
USD
377.36
EUR
436.15
RUB
4.5802
GEL
139.53
2026 թ. մարտի 27, ուրբաթ
եղանակը
Երևանում
+10

Մոտ 3 ժամով դադարեցվել է գնացքների երթևեկությունը Չարենցավան-Նուռնուս երկաթուղային հատվածում տեղի է ունեցած ՃՏՊ-ի պատճառով (ՖՈՏՈ)

22.08.2020, 16:00
Չարենցավան-Նուռնուս երկաթուղային հատվածում տեղի է ունեցել ՃՏՊ. գնացքների երթևեկը մոտ 3 ժամով դադարեցվել է. ՖՈՏՈ
Մոտ 3 ժամով դադարեցվել է գնացքների երթևեկությունը Չարենցավան-Նուռնուս երկաթուղային հատվածում տեղի է ունեցած ՃՏՊ-ի պատճառով (ՖՈՏՈ)
ԵՐԵՎԱՆ, 22 օգոստոսի․ /ԱՌԿԱ/․ Օգոստոսի 22-ին, ժամը 9-ին Չարենցավան-Նուռնուս երկաթուղային հատվածում տեղի է ունեցել ՃՏՊ: Այս մասին հատնում է «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության մամուլի ծառայությունը։

Նշվում է, որ մոտակա ավազահանքին պատկանող դատարկ բեռնատարը բախվել է բեռնատար գնացքի լոկոմոտիվին: Այնուհետև մեքենան բախվել է մոտակայքում գտնվող շինությանը, որը նույնպես պատկանում է «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությանը: Վարորդը դեպքի վայրից դիմել է փախուստի:
Авария ЖД

Բեռնատարը էական վնասվել է, վնասվել են լոկոմոտիվի մեկուսիչը և էներգաընդունիչը: Ներկայումս երկաթուղուն հասցրած վնասի չափը ճշտվում է:

«Անմիջապես դեպքի վայր են կանչվել գնացքների երթևեկության անվտանգության գլխավոր վերահսկիչի ապարատի մասնագետներ, վերանորոգման խմբեր, Ճանապարհային ոստիկանության ներկայացուցիչներ: Դեպքի վայր է ուղարկվել նաև պահեստային լոկոմոտիվ: Երթևեկությունը դադարեցվել է 2 ժամ 42 րոպեով»,- ասվում է հաղորդագրության մեջ:-0-

Авария ЖД