Рейтинг@Mail.ru
USD
384.44
EUR
434.11
RUB
4.8278
GEL
140.51
2025 թ. հունիսի 9, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+25

ՄՊՀ. Yandex Go-ն կփոխհատուցի օգտատերերին ուղևորությունների արժեքը` ապրիլի 24-ին իրականացված ակցիայի շրջանակում

19.08.2024, 11:59
Դեպի Ծիծեռնակաբերդ ուղևորությունները պետք է արժենային 1 դրամ, սակայն որոշ դեպքերում օգտատերերից գանձվել է ուղևորության ամբողջ արժեքը
ՄՊՀ. Yandex Go-ն կփոխհատուցի օգտատերերին ուղևորությունների արժեքը` ապրիլի 24-ին իրականացված ակցիայի շրջանակում

ԵՐԵՎԱՆ, 19 օգոստոսի․/ԱՌԿԱ/. Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը հայտնում է, որ օգտատերերից ստացել էր հարցումներ 2024 թվականի ապրիլի 24-ին Երևանում Yandex Go-ի իրականացրած ակցիայի վերաբերյալ։

Համաձայն հայտարարված պայմանների՝ «Ստարտ» սակագնով բոլոր ուղևորությունները, որոնց վերջնակետը հանդիսանում էր Ծիծեռնակաբերդի բարձունքը, պետք է արժենային խորհրդանշական 1 դրամ, իսկ վարորդները ստանային դրա արժեքի ամբողջական փոխհատուցում։ Այնուամենայնիվ, որոշ դեպքերում, օգտատերերից գանձվել է ուղևորության ամբողջ արժեքը: Օրինակ՝ վճարովի սպասելավարձի, տարբեր պատճառներով ուղևորությունը փաստացի նշված վերջնակետից մեծ հեռավորության վրա ավարտելու կամ որոշ վարորդների կողմից ուղևորության ամբողջական գումարը գանձելու պատճառներով:

ՄՊՀ-ն ուսումնասիրել է բարձրացված հարցերը, կապ է հաստատել Yandex Go ծառայության հետ: Ծառայությունը քննություն է իրականացրել և պատրաստակամություն է հայտնել փոխհատուցել օգտատերերին նման ուղևորությունների արժեքը և նախատեսում է առաջիկայում նման փոխհատուցում իրականացնել։

Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը նշում է, որ ապրիլի 24-ին Ծիծեռնակաբերդի բարձունք ուղևորություններ կատարած օգտատերերը, որոնց երթի արժեքը կազմել է 1 դրամից ավել, կարող են դիմել Yandex Go-ի սպասարկման ծառայություն` փոխհատուցում ստանալու հնարավորությունը պարզելու համար։