Рейтинг@Mail.ru
USD
381.2
EUR
444.44
RUB
4.9035
GEL
141.22
2025 թ. դեկտեմբերի 3, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
+7

Մսի և պանրի գների բարձրացումը կապված չէ արտահանման հետ. նախարար

04.10.2017, 19:18
Գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը չորեքշաբթի մեկնաբանեց մի շարք մթերքների գների բարձրացումը:
 Մսի և պանրի գների բարձրացումը կապված չէ արտահանման հետ. նախարար

ԵՐԵՎԱՆ, 4 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը չորեքշաբթի մեկնաբանեց մի շարք մթերքների գների բարձրացումը:

Հայկական լրատվամիջոցները պատմում են ձիթայուղի գների զգալի աճի, ինչպես նաև մսի և պանրի գների սպասվող աճի մասին: 

«Շուկայում պահանջարկը որոշում են գները: Ամեն դեպքում, հենց շուկան է սահմանում այս կամ այն ապրանքի գինը»,- ասաց Առաքելյանը:

Ինչպես ընդգծեց նախարարը, մսի, պանրի և ձիթայուղի գների բարձրացումը կապված չէ խոշոր եղջերավոր անասունի արտահանման հետ:

«Խոշոր եղջերավոր անասունի թվաքականը կրճատվել է, բայց ոչ այնքան, որ դա ազդի գների վրա: Արտահանում, իհարկե, կատարվում է, բայց տարբերությունը կազմել է խոշոր եղջերավոր անասունի ընդամենը 12 հազար գլուխ: Դա չէր կարող ազդել գների բարձրացման վրա»,- ասաց Առաքելյանը: 

Այնուամենայնիվ, նա չբացառեց, որ բարձր պահանջարկի պատճառով մենատնտեսները կարող են բարձրացնել գները:

Որպես գնաճի պատճառ Առաքելյանը նշեց անասնակերի գների 30-տոկոսանոց աճը, ինչի հետևանքով մսի գները կարող են բարձրանալ 15 տոկոսով: -0-