Рейтинг@Mail.ru
USD
381.5
EUR
444.45
RUB
4.9681
GEL
141.26
2025 թ. դեկտեմբերի 7, կիրակի
եղանակը
Երևանում
+3

Նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանը հարցաքննվել է ԱԱԾ–ում

20.09.2018, 20:53
Երևանի նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանը հարցաքննվել է Հայաստանի Ազգային անվտանգության ծառայությունում «Երևան» Հիմնադրամի չարաշահումների քննության շրջանակում:
Նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանը հարցաքննվել է ԱԱԾ–ում

ԵՐԵՎԱՆ, 20 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. Երևանի նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանը հարցաքննվել է Հայաստանի Ազգային անվտանգության ծառայությունում «Երևան» Հիմնադրամի չարաշահումների քննության շրջանակում, հայտնեց գերատեսչության ղեկավար Արթուր Վանեցյանը։

Հայաստանի ԱԱԾ–ն հուլիսին խուզարկություններ է անցկացրել «Երևան» հիմնադրամի գրասենյակներում` Հիմնադրամում պաշտոնեական դիրքի օգտագործմամբ չարաշահումների և խարդախությունների գործով։ Առիթ են ծառայել քաղաքացիների բողոքներն այն մասին, որ գույքի կառուցման կամ գրանցման թույլտվության տրամադրման համար, բացի օրենսդրորեն ամրագրված վճարումներից, քաղաքապետարանի պաշտոնյաները հիմնադրամի հաշվին պահանջում են խոշոր դրամական միջոցներ փոխանցել։

«Մարգարյանը խոստովանել է ավելի վաղ բացահայտված մի շարք սխալներ։ Վերադարձի ենթակա գումարը կազմում է 1.8 մլրդ դրամ (մոտ 3,7 մլն դոլար), ինչը հաստատվել է Ֆինանսների նախարարության համապատասխան ստորաբաժանման կողմից»,– հինգշաբթի ասաց նա լրագրողներին Հայաստանի խորհրդարանի հարյուրամյակին նվիրված միջոցառման շրջանակում։ 


Վանեցյանը նշեց, որ գումարը կվերադարձվի պետական բյուջե, և «Երևան» հիմնադրամի ղեկավար Աշոտ Ղազարյանը գրավոր համաձայնություն է տվել ստուգման ընթացքում հայտնաբերված գումարի վերականգնմանը։

Նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանը հրաժարական է տվել հուլիսի 9–ին կոռուպցիոն սկանդալի և բողոքի ակցիաների ֆոնին։ Ցուցարարները մեղադրել են նրան ոչ արդյունավետ կառավարման մեջ։ -0-